Հինգշաբթի, 05 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Եթե դուք ամեն բանի ընդունակ եք, մենք ամեն ինչի պատրաստ ենք»․ Միքայել Աջապահյան

«Եթե դուք ամեն բանի ընդունակ եք, մենք ամեն ինչի պատրաստ ենք»․ Միքայել Աջապահյան
251
Երեքշաբթի, 03 հունիսի, 2025 թ., 22:29

«Երեկվա հանդիպումն անցավ խաղաղ մթնոլորտում, և ընդհանուր համաձայնությամբ ընդունվեց հայտարարությունը, որը ես կբնորոշեի մեկ նախադասությամբ․ «Եթե դուք ամեն բանի ընդունակ եք, մենք ամեն ինչի պատրաստ ենք»»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը՝ Փաշինյանի աղմկահարույց գրառումների վերաբերյալ։

«Եկեղեցին հուզական պոռթկումներով չի առաջնորդվում։ Մենք չառաջնորդվեցինք իրենց օրակարգով, մենք մերժեցինք իրենց օրակարգը և ասացինք, որ մենք շատ ավելի կարևոր գործեր ունենք, քան ձեր թելադրած օրակարգն է։ Եվ եթե դուք ամեն ինչի ընդունակ եք, ամեն վատ բանի ընդունակ եք, մենք պատրաստ ենք»,- ընդգծեց Աջապահյանը՝ հավելելով՝ ժամանակն է սթափվելու։

«Եթե դուք ամեն բանի ընդունակ եք, մենք ամեն ինչի պատրաստ ենք»․ Միքայել Աջապահյան