«Պաշտոնական տվյալները վկայում են տնտեսության համակարգային անկման մասին»․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող պաշտոնական տվյալները խորը մտահոգություն են առաջացնում Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ, որոնք վկայում են ազգային տնտեսության համակարգային անկման և աճող խոցելիության մասին։
Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 4.4%, որը 9.8 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սա վկայում է տնտեսության դանդաղման մասին։ Ֆորմալ առումով սա դեռ ռեցեսիա չէ, սակայն դանդաղման տեմպերը մտահոգիչ են։
Հատկապես մտահոգիչ է արդյունաբերական արտադրության 16.1% անկումը, այդ թվում՝ մշակող արդյունաբերության անկումը՝ 23.5%-ով և հանքարդյունաբերության անկումը՝ 6.8%-ով։ Սա մեր երկրի տնտեսության արտահանման պոտենցիալի անկման վերաբերյալ ահազանգ է։
Միևնույն ժամանակ, գրանցվել է արտաքին առևտրի շրջանառության աննախադեպ անկում՝ 52.9%, որտեղ արտահանումը նվազել է 60.4%-ով, իսկ ներմուծումը՝ 46.5%-ով։ Այս ցուցանիշները ուղղակիորեն արտացոլում են արտաքին տնտեսական կապերի խզումը և Հայաստանի դիրքերի թուլացումը արտաքին շուկաներում։
Հայաստանի տնտեսությունը ցույց է տալիս դանդաղումից դեպի ստագնացիա կամ նույնիսկ դեպի ռեցեսիա անցման բոլոր նշանները, և այս ամենը՝ արտաքին աջակցության բացակայության և արտահանման անկման հետ մեկտեղ իրավիճակը դարձնում են համակարգային:
Արտաքին ուղղակի ներդրումների կրճատման փաստը, զուգորդված արտադրության դինամիկայի վատթարացման հետ, վկայում է երկրի ներքին քաղաքականության և ներդրումային միջավայրի նկատմամբ վստահության անկման մասին։ Արտաքին անվտանգային սպառնալիքների աճի և օրվա իշխանությունների կողմից իրագործվող հստակ տնտեսական քաղաքականության և ռազմավարությունների բացակայության համատեքստում, առկա ռիսկերը կայուն դեպրեսիայի վերաճելու միտում ունեն՝ հետագա խորը սոցիալական հետևանքներով»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
35703.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
35803.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
39303.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
41503.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
33003.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
118302.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
41901.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
147701.09.2026, 18:06