Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Օրվա իշխանություններին հակիրճ կարելի է բնութագրել որպես աղետաբեր»․ Պետրոս Մակեյան

«Օրվա իշխանություններին հակիրճ կարելի է բնութագրել որպես աղետաբեր»․ Պետրոս Մակեյան
205
Հինգշաբթի, 05 հունիսի, 2025 թ., 17:54

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Յոթը տարվա «նվաճումները», ուրացումները և կորուստները։
Օրվա իշխանություններին հակիրճ կարելի է բնութագրել որպես աղետաբեր, որոնք չունեն բարոյական որևէ արժեք։
Նախ սկսենք «նվաճումներից»՝
1. Աննախադեպ ստի և մանիպուլյացիայի հաղթարշավ
2. ՀՀ «հպարտ քաղաքացիները» վերածվեցին տուգանքի մատերյալի
3. Ազգային արժանապատվության ոտնահարում
4. Խուլիգանությունը և ահաբեկումը դարձան իշխանության գործելաոճ
5. Մայիսի 7-ին ԱԺ-ում վարչապետի պահվածքը և 2024թ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության սանձարձակ գործելաոճն ու հատուկ միջոցների անհամարժեք կիրառումից հետևում է, որ մարտի 1-ը հեռու չէ
6. Կոռուպցիոն համակարգի պահպանումն ու զարգացումը՝ բուծելով սեփական օլիգարխներին և ձգտելով ամբողջական վերահսկել այդ համակարգը
7. Խոստացված թալանի վերադարձման փոխարեն, բավարարվել են հակակոռուպցիոն համակարգի կողմից «ապօրինի գույքի բռնագանձման» թատերական ներկայացումներով
8. Պետական բյուջեի անվերահսկելի և ոչ հրապարակային ծախսերը, այդ թվում՝ պարգևավճարները, իշխանությունների սպասարկմումը՝ ճոխության հասնող մակարդակով
9. Իրականացվող «բարեփոխումները» ձևախեղում են պետական կառավարման համակարգը՝ խաթարելով հանրային կենսագործունեությունն ու անդորրը
10. Կառավարության ոչ կոմպետենտ լինելու հետևանքով գյուղատնտեսության ոլորտն անտեսվեց և ոչնչացվեց, իսկ գյուղերը դատարկվում են
11. Խայտառակ կործանարար կադրային քաղաքականությունը, որտեղ ընդգրկված են այլ երկրների հատուկ ծառայությունների միջոցով պատրաստված, ազգային արժանապատվությունից զուրկ, թերուս ջահելներ
12. Կառավարության մակարդակով օլիգարխների և մեծահարուստների շահերի սպասարկում
13. Պետական պարտքի աննախադեպ աճ, վերցրած վարկերի ոչ նպատակային օգտագործում, յուրացում և փոշիացում
14. Անվտանգային համակարգի կազմաքանդում, հատկապես՝ բանակում
15. Ոստիկանական զորքերի թվաքանակի բազմապատկում, այն դեպքում, երբ սահմաններում մեծ դժվարությամբ են ապահովում հերթափոխը
16. Նորաձև կրթության նախաձեռնությամբ փորձում են ազգին զրկել պատմական հիշողությունից և ազգային արժանապատվությունից։ Իրական Հայաստանի քողի տակ մատուցելով նյութականի առաջնայնությունը, քարոզելով անկիրթ, անամոթ, ուրացող մարդկային տեսակը
17. Ազգի աննախադեպ պառակտում՝ պատերազմ հայտարարելով եկեղեցուն, բաժանելով սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների, արցախցիների-հայաստանցիների, սփյուռքի օտարում, որով ժողովրդին զրկեցին ապագայի նկատմամբ հույսից ու հավատից
18. Աննախադեպ ծավալների է հասել թմրանյութերի ներկրումը, տարածումը և օգտագործումը՝ վտանգելով ազգային անվտանգությունը
19. Իշխանությունների հովանու տակ երկրաչափական պրոգրեսիայով աճում է խաղամոլությունը, որի ծավալներն անգամներով գերազանցում է պետական բյուջեն, ինչի հետևանքով հարյուրավոր ընտանիքներ են քայքայվում, բազմաթիվ են ինքնասպանության դեպքերը։
Ուրացում
1. Կասկածի տակ առնելով ցեղասպանության փաստը՝ երկրորդ պլան են մղում միջազգային ճանաչման հարցը
2. Հրաժարվել Արարատ սարից որպես խորհրդանիշ և պատմական հայրենիքի գաղափարախոսությունից
3. 30 տարվա պետականության գոյությունը կասկածի տակ առնել և վարկաբեկել
4. Արցախի և արցախյան շարժման ուրացում
5. Ամենագլխավորը՝ նրանք ուրացան ժողովրդին
Կորուստները
1. Պատերազմում պարտություն՝ կապիտուլյացիոն ելքով
2. Արցախի հանձնումը թշնամուն
3. Հայաստանի տարածքների օկուպացիան թշնամու կողմից
4. Հազարավոր զոհեր, այն դեպքում, երբ վարչապետն ինքնախոստովանել էր, որ նույն արդյունքը կարող էինք ունենալ առանց պատերազմի ու զոհերի, բայց այդ դեպքում իրեն դավաճան կհամարեին
5. 130 հազար մարդու տնավեր անելով՝ վերածեցին գաղթականի
Հ․ Գ․ Ըստ Նիկոլի՝ այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ, կեցցե՛ հեծանիվը։

Աղբյուրը`   Պետրոս Մակեյան