Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Երբ պետական մակարդակով խաբում են ժողովրդին, դա դավաճանություն է»․ Մհեր Մելքոնյան

«Երբ պետական մակարդակով խաբում են ժողովրդին, դա դավաճանություն է»․ Մհեր Մելքոնյան
287
Հինգշաբթի, 05 հունիսի, 2025 թ., 18:18

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ պետական մակարդակով խաբում են ժողովրդին, դա այլևս քաղաքականություն չէ-դա դավաճանություն է։
Երբ երկրի ղեկավարը թույլ է տալիս, որ ցինիզմը, սուտը և կեղծավորությունը վերածվեն քաղաքական գործելաոճի, դա խաթարում է հանրային վստահությունը ոչ միայն կառավարության, այլև ամբողջ պետական համակարգի նկատմամբ։
Երբ երկրի ղեկավարի խոսքը կառուցվում է ոչ թե փաստերի, այլ հասարակական հույզերի մանիպուլյացիայի վրա։
Երբ երկրի ղեկավարն արհամարհում է արժանապատվությունը, մանիպուլացնում իրականությունը՝ դա դառնում է համակարգային վտանգ և աղետ»։

«Երբ պետական մակարդակով խաբում են ժողովրդին, դա դավաճանություն է»․
Աղբյուրը`   Մհեր Մելքոնյան