Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Փաշինյանը կատարում է Ադրբեջանի պահանջը՝ ստոր արշավ սկսելով Եկեղեցու դեմ»․ Արմեն Եղիազարյան

«Փաշինյանը կատարում է Ադրբեջանի պահանջը՝ ստոր արշավ սկսելով Եկեղեցու դեմ»․ Արմեն Եղիազարյան
171
Հինգշաբթի, 05 հունիսի, 2025 թ., 17:48

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ասել եմ ու նորից կրկնում եմ, այս իշխանությունը հակապետական, ադրբեջանական շահը առաջ տանող խմբավորում է։
Նորից հիշեցնում եմ այն փաստը, որ ըստ Համաշխարհային Բանկի հաշվետվությունների 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան էր փոխանցվել 211 մլն դոլար։ Բոլոր փաստաթղթերը և Համաշխարհային Բանկի Հայաստանյան մասնաճյուղի նախագահի պաշտոնական նամակները կան, որոնք ժամանակին իմ կողմից ուղարկվել են ԱԱԾ։
Իսկ այսօր արդեն բաց տեքստով Փաշինյանը կատարում է Ադրբեջանի պահանջը, ստոր արշավ սկսելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ։
Մեր Եկեղեցին դա այն կառույցն է, ով դարեր ի վեր առանց պետականության պահպանել է հայ տեսակը, հավատքը, մեր լեզուն, մշակույթը և արժեքները, հակառակ պարագայում մենք վաղուց ձուլված և կորած կլինեինք մուսուլմանական ցեղերի մեջ։ Հիմա Փաշինյանը փորձում է ոչնչացնել այդ հայապահպան արժեքը։
Ցանկացած մարդ, ով կիսում է Փաշինյանի հետ իր այս հակահայկական և հակապետական արժեքները, աշխատում է ի շահ Ադրբեջանի և Թուրքիայի։
Այսօր մեկ հարց է պետք պարզել, թե ինչ «արտապետական» և հակապետական կապերի մեջ է Փաշինյանը Ադրբեջանի հետ։ Մնացած բոլոր հարցերը էական չեն, եթե երկրի ղեկավարը գործում է թշնամու հրահանգներով։
Միանշանակ հայտնում եմ իմ աջակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ցանկացած գործընթացին, որն ուղղված կլինի այս պատուհաս իշխանությունից ազատմանը»։

Աղբյուրը`   Արմեն Եղիազարյան