Ուրբաթ, 06 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Չեն կարողանում ճիշտ որոշումներ կայացնել, ժողովո՞ւրդն է մեղավոր»․ Աննա Ավետիսյան

«Չեն կարողանում ճիշտ որոշումներ կայացնել, ժողովո՞ւրդն է մեղավոր»․ Աննա Ավետիսյան
251
Չորեքշաբթի, 04 հունիսի, 2025 թ., 14:24

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս իշխանության մոտ արդեն սովորություն է դարձել սեփական սխալների վատ հետևանքները բարդել ժողովրդի վրա։
Քաղաքապետի մամուլի խոսնակն ասում է՝ ժողովուրդը բոյկոտում է տրանսպորտի թանկացման դեմ, որի պատճառով բյուջե բավարար գումար չի հավաքագրվում և մենք նոր տրոլեյբուսներ չենք կարող գնել։ Այսինքն իշխանության վատ կառավարման համար, որ չեն կարողանում ճիշտ որոշումներ կայացնել, ժողովո՞ւրդն է մեղավոր:
Տրանսպորտի վերաբերյալ «Մայր Հայաստանի» կազմակերպած քննարկումներին չեկան, փախան նիստերի դահլիճից՝ որտեղ մենք կհիմնավորեինք, որ տրանսպորտի գինը թանկացնելու կարիք բնավ չկա, ճիշտ կառավարման արդյունքում այդ համակարգը կարող է գործել առանց թանկացումների։
Այո, ժողովուրդը պետք է պայքարի իր իրավունքների համար, տվյալ դեպքում՝ չթալանվելու։
Տրանսպորտի արժեքը պետք է մնա նույնը, որքան մինչ թանկանալն էր և այդ դեպքում ժողովուրդը առաջվա պես արժանապատվորեն կվճարի իր երթևեկության համար, իսկ հավաքագրումները կլինեն ավելի շատ՝ քան հիմա է, արդյունքում կշահի և՛ քաղաքացին, և՛ համայնքը։
Դադարե՛ք հակաժողովրդական և հակաօրինական որոշումներ կայացնել, դադարե՛ք ժողովրդին որպես թալանվելու և տուգանվելու մատերիալ դիտարկել, հակառակ դեպքում արձագանքը լինելու է ոչ միայն ժողովրդի կողմից, այլ նաև օրենքի՝ ինչպես եղավ կարմիր և կապույտ կետագծերի դեպքում, երբ դատարանը արդեն երկրորդ անգամ, որոշեց, որ կայանման համար մինչև 160000 դրամ թանկացնելը ոչ իրավաչափ է»։

Աղբյուրը`   Աննա Ավետիսյան