««Մարդիկ» ասելով՝ թերևս նկատի ունի ՔՊ վերնախավին». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլն այսօր գնացել է ԱԺ՝ բյուջեի կատարման հաշվետվություն ներկայացնելու. ինչպես և սպասելի էր, նա այդ ամենը վերածվեց ինքնագովազդի հերթական շոուի։ Ուշադի՛ր. անամոթաբար տեսախցիկների առաջ հպարտորեն հայտարարում է, թե ունենք «ռեկորդային» հավաքագրումներ, «կրկնակի» աշխատավարձեր, «աննախադեպ» թվեր, ու վերջում էլ ավելացնում՝ «մարդկանց կյանքը 2018-ից հետո զգալիորեն լավացել է։»
Լսում ես ու անկախ քեզանից մտածում՝ ո՞ւմ մասին է խոսում, ի՞նչ մարդիկ են նրանք, ում կյանքը լավացել է։ Օրինակ արդյոք խոսքը Ներքին Հանդում, Խոզնավարում Վարդենիսում կամ Ջերմուկում, թե՞ սահմանին ապրող այն բնակիչներն են, ում անվտանգությունից պետականությունն այլևս ձեռք է քաշել, և մարդիկ ամեն օր ապրում են վախը սրտներում։ Հե՞շտ է ապրել այնտեղ, որտեղ չգիտես՝ վաղը առավոտյան արթնանալու ես, թե՝ ոչ։
Իրականում Նիկոլը, «մարդիկ» ասելով, թերևս նկատի ունի ՔՊ վերնախավին ու իրեն սպասարկող մանկլավիկներին։ Դրանց կյանքը, այո, իրականից փոխվել է՝ բյուջեից ստացած հսկայական աշխատավարձերով, թիկնապահներով, թանկարժեք ավտոմեքենաներով, զրոյացված ապառիկներով ու փաբերի պարտքերից պրծելով։ Մինչդեռ մարդիկ՝ այս երկրի իրական քաղաքացիները, շարունակում են ապրել սոցիալական ճնշումների, անարդարության, հուսահատության ու անվտանգություն չունենալու վիճակում։ Նիկոլը նրանց մասին չի խոսում, որովհետև նրա համար միակ կարևոր չափորոշիչը փողն ու ուտելիքն է։ Նա հավատում է բացառապես մամոնային:
Իսկ «գետնի վրա» իրականությունը լրիվ այլ է. Արցախը՝ հանձնված, 150 հազար մարդ՝ տեղահանված, հարյուրավոր եկեղեցիներ՝ լքված, գերեզմաններ՝ անտեր մնացած։ Բայց այդ ամենը Նիկոլի «լավ ապրելու» պատկերացումների մեջ տեղ չունի, որովհետև նրա պատկերացմամբ «լավ ապրելը» մենակ իրեն ու իր շրջապատին է վերաբերում։ Նա չի ստում, երբ ասում է՝ «մարդիկ ավելի լավ են ապրում», պարզապես դու այնտեղ չկաս»:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
35703.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
35803.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
39303.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
41503.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
33003.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
118302.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
41901.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
147701.09.2026, 18:06