«Գևորգ Պապոյանը խոստովանել է, որ իրավիճակը վտանգավոր է կոնյակագործների համար»․ Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախկինում ֆիկտիվ ՀՀԿ-ական, այժմ ՔՊ-ական (ապագայում հավանաբար կհստակեցնի՝ ֆիկտիվ, թե ոչ) սույն անձը, ով ներկայումս հանդես է գալիս իբրև Էկոնոմիկայի նախարար, երեկ անդրադարձել է ալկոհոլային խմիչք արտահանողների ոլորտում առկա խայտառակությանը, այն է՝ տարանցիկ ուղին Վրաստանի կողմից փակելու և արտադրողներին կործանման եզրին հասցնելու խնդրին:
Երեկ ասել է, որ «իր՝ Վրաստան այցի դուռը դեռևս փակված չէ», որ, իբր, օնլայն քննարկում են խնդիրը: Երևի ուզել է ասել, որ կարող է մի օր կոնյակների հետ իրեն էլ արգելեն մտնել Վրաստան կամ անցնել այնտեղով: Բայց այս մանկապարտեզային զեղումների մասին չէ, որ ուզում ենք խոսել:
Վրաստանի հետ խնդիրները լուծելու փոխարեն, ըստ նախարար հանդես եկողի հայտարարության, ՀՀ կառավարությունն արդեն մշակում է ֆերմերներին, կոնյակագործների աջակցության ծրագրեր։ Ասում է՝ պայման ենք դրել, որ էդ աջակցության դիմաց մթերումները նորմալ անեն:
Ստացվում է՝ Վրաստանի հետ էնքան է կեղտը ջրի երես ելած, այնքան խայտառակ է վիճակը, և մոտ ապագայում տարանցման վերականգնման հույսերն այն աստիճան են բացակայում, որ արդեն մտածում են քաղաքացիների հարկերից սուբսիդավորել խմիչք արտադրող ընկերություններին, որ վերջիններս հա՛մ չկործանվեն, հա՛մ խաղող մթերեն սեպտեմբերին, որ գյուղացիները հանկարծ դուրս չգան փողոց ու չհոշոտեն իշխանությանը: Իսկական նիկոլական լուծում:
Գևորգ Պապոյանը նաև հայտարարել է, որ հունիսի 6-ին Վրաստանի գյուղատնտեսության նախարարն է Հայաստան գալիս՝ խնդրի լուծման նախնական փաթեթով: Խոստովանել է նաև, որ առկա իրավիճակը շատ վտանգավոր է մեր բիզնեսի, գործարարների, խաղողագործների, կոնյակագործների համար։ «Ես ինքս հակված եմ այդ օրը տարբեր ֆորմատներով հանդիպումներ կազմակերպելու, այսինքն՝ սենյակից դուրս չգանք, մինչև խնդիրը չլուծենք»,- ասել է Գևորգ Պապոյանը։
Իսկ կարո՞ղ է «խնդրի լուծման նախնական փաթեթի» մեջ պատահաբար Վրաստանի բարձրագույն ղեկավարության անունից պահանջ լինի՝ հեռու մնալ Վրաստանի իշխանությունների դեմ աշխատող արևմտյան ՀԿ-ներից, Արևմուտքի ձեռքին գործիք չդառնալ ու քթները չխոթել ուրիշ երկրի ներքին գործերի մեջ, այլապես ալկոհոլի հետ լաբորատորիաներ կտարվեն նաև տարանցվող ուրիշ ապրանքներ:
Կարո՞ղ է Գևորգ Պապոյանն ու վրացի նախարարը մինչ Նիկոլի իշխանության հեռացումը մնան նույն սենյակում»:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
31213.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
91713.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
36912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
36112.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
28112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
68111.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
104111.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
31911.08.2026, 16:54