«Վարչապետի կողմից եկեղեցու գործերին միջամտություն ես չեմ տեսնում»․ Սրբուհի Գալյան
![]() 147 Ուրբաթ, 06 հունիսի, 2025 թ., 13:06 «ՀՀ Սահմանադրությունը պարունակում է մեկ դեկլարատիվ բնույթի նորմ, որի համաձայն ՀՀ-ն ընդունում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք սահմանադրական կարգի խախտում չէ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու ներքին կյանքն միջամտելը։ «Ի՞նչ է եղել, որ ստիպի, որպեսզի ծագի նման հարցադրում, ինչո՞վ է խառնվելը դրսևորվել, եթե խոսքը խնդիրների մասին բարձրաձայնելով՝ եկեղեցու գործերին խառնվելու մասին է, կարող ենք դա քննարկել, բայց իմ դիտարկմամբ՝ առկա խնդիրների մասին խոսելն ինքնուրույնությանը միջամտել չէ»,-ասաց Գալյանը՝ հավելելով, որ իր դիտարկմամբ ունենք եկեղեցի, որն արդեն վաղուց զբաղվում է քաղաքականությամբ։ «Եթե պաշտոնյաները պարտավոր են հետևել ինչ որ կանոնների՝ լինել, թափանցիկ, չլինել կոռումպացված, եկեղեցականներն էլ պարտավոր են հետևել այլ կանոններին, քրիստոնյա համայնքը ինքն է որոշում հետևի՞ այդ կանոնների պահպանմանը, թե՞ ոչ»,- ասաց Գալյանը։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խոսույթին, բառամթերքին՝ Գալյանը նշեց․ «Խնդրի բարձրաձայնման հետ կապված ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչպես պետք է դա անել։ Այո, սուր երանգներ պարունակող բառամթերք է, գուցե ես կամ այլ անձ նման կերպ չարտահայտվենք․․․Մենք վերջին օրերին հարց ենք քննարկում և կարծես թե մեղադրվում է կողմը, որը բարձրաձայնում է խնդրի մասին և ընդհանրապես չի խոսվում խնդրի մասին, ստացվում է, խնդրի մասին խոսելն ամոթ է, բայց խնդրի առկայությունն ամոթ չէ․․․Ես վարչապետի կողմից միջամտություն եկեղեցու գործերին չեմ տեսնում»,- եզրափակեց Գալյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
