«Էլ ո՞նց բացատրի, որ էս երկրի ու ժողովրդի հետ որևէ առնչություն ո՛չ ունի, ո՛չ ուզում է ունենալ»․ Սևակ Հակոբյան
![]() 296 Ուրբաթ, 06 հունիսի, 2025 թ., 21:24 Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը․ «ԱԱԾ-ն կեսօրին հաղորդագրություն տարածեց, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչ մոլորվել և հայտնվել են Ադրբեջանի տարածքում: Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ 1։20-ի սահմաններում։ Բնականաբար, ԱԱԾ տնօրենը դեպքի մասին առաջինը զեկուցել է Նիկոլ Փաշինյանին։ Ինչ է անում դա՝ դեպքի մասին իմանալուց հետո։ Ըստ երևույթին, հեռախոսն անջատում է ու շարունակում քնել։ Առավոտյան զարթնում ու 11։30 րոպեին գրառում անում․ ուշադրություն՝ Կաթողիկոսի մասին։ Ողջ օրվա ընթացքում պետական որևէ գերատեսչություն, ո՛չ արտաքին գործերի նախարարությունը, ո՛չ պաշտպանության նախարարութունը, ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ դատախազությունը, ո՛չ Փաշինյանի աշխատակազմը ոչ մի նորություն չեն հայտնել, չգիտենք 17-ամյա երկու տղաների ճակատագիրը։ Առաջին գրառումից ժամեր անց՝ 16։30, Նիկոլը ևս մեկ գրառում է անում, դարձյալ կաթողիկոսի ու թերթի դատի տալու մասին։ Ի դեպ, երբ 2024թ․ փետրվարին հենց նույն հատվածում ադրբեջանցի զինվոր սահմանն անցավ մեր կողմ, սրանք ափալ-թափալ հետ տվեցին Էս մարդը էլ ո՞նց բացատրի, որ ո՛չ էս երկրի, ո՛չ ժողովրդի հետ որևէ առնչություն ո՛չ ունի, ո՛չ ուզում է ունենալ»։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
