Շաբաթ, 07 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ոչ թե չի ստացվում, այլ Ադրբեջանը թույլ չի տալիս»․ Վահագն Սարոյան

«Ոչ թե չի ստացվում, այլ Ադրբեջանը թույլ չի տալիս»․ Վահագն Սարոյան
265
Այսօր, 00:36

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի քանի փաստ արձանագրենք, որ հետո դրանց անդրադառնալու ենք, քանի որ Եկեղեցուն պատահական չէր թիրախավորել ու դեռ շարունակում է տաք պահել թիրախավորումը։
Ուրեմն այսպես՝ հեռախոսազրույց է տեղի ունենում Նիկոլի ու Էրդողանի միջև։ Որքան էլ առիթը քծնողական շնորհավորանքն է, սակայն զրուցակիցներն, ըստ հաղորդագրության, «քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր և պայմանավորվել շարունակել երկխոսությունը»։ Ի դեպ, Թուրքիայի հետաքրքրությունը տարածաշրջանային հարցերում Հայաստանի հետ անթաքույց կերպով շարունակում են մնալ Սյունիքի նկատմամբ ունեցած միջանցքային նկրտումները։
Այնուհետև հեռախոսազրույց է տեղի ունենում Էրդողանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև, որի ընթացքում ի թիվս այլ ահրցերի, քննարկվում են նաև տարածաշրջանային հարցեր։ Ինչպես նկատեցիք, այստեղ բանալի բառը «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ հարցերն» է։ Հիշեցնեմ, որ Էրդողանը հայտարարել էր. «Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ այն քայլերին, որոնք կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը»։
Որից հետո հեռախոսազրույց է տեղի ունենում Նիկոլի և Մասուդ Փեզեշքիանի միջև։ «Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»։ Ենթադրելի է, չէ՞, թե ինչ է նշանակում «տարածաշրջանային անվտանգություն» ասվածը՝ այս համատեքստում։
Միաժամանակ Վալենտինա Մատվիենկոն այցելում է Հայաստան, պրոտոկոլային այց է կատարում Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, հանդիպումներ է ունենում և քննարկումներ։
Չեմ զարմանա նաև, որ լինի հաղորդագրություն Նիկոլ-Ալիև հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ Նիկոլը կշնորհավորի Իլհամի Բայրամը և կքննարկեն տարածաշրջանային հարցեր։ Իսկ այդ նույն պահին Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներից փորձել են «ցուցմունքներ» կորզել՝ ընդդեմ ՀՀ զինված ուժերի։ Նշեմ, որ ԱԳ նախարար համարվող անձն էլ Բաքվում պահվող անձանց վերաբերյալ հայտարարել է, որ «ընդհանրապես կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ»։ Հասկանալի է, որ ոչ թե չի ստացվում, այլ Ադրբեջանը թույլ չի տալիս»։

Աղբյուրը`   Վահագն Սարոյան