Կիրակի, 08 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Հետաքրքիր քրեական գործերի քեյսեր են սպասվում». Ստեփան Դանիելյան

«Հետաքրքիր քրեական գործերի քեյսեր են սպասվում». Ստեփան Դանիելյան
188
Այսօր, 18:18

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ականները, ռեժիմի պարագլուխների մակարդակում, սպառնում են ձայնագրություններ տարածել, դրանով իրենց վրա վերցնելով դրանց պատասխանատվությունը:
Հետաքրքիր քրեական գործերի քեյսեր են սպասվում.
- ի՞նչ ճանապարհով են ձեռք բերվել այդ ձայնագրությունները,
- հատուկ ծառայություններն ինչպե՞ս են օգտագործվում իրենց համար անցանկալի անձանց հեղինակազրկելու համար,
- հատուկ ծառայություններն ի՞նչ անօրինական գործունեությամբ են զբաղված,
- մարդկանց մասնավոր կյանքի գաղտնալսումներ ու գաղտնանկարահանումների օրինականության խնդրի ուսումնասիրություններ:
Հ.Գ. Սահմանադրական դատարանի շրջափակման ու դատավորներին ծեծելու գործը, ՍԴ կազմի անօրինական փոփոխության գործը, վարչապետի հրահանգով մարդկանց ասֆալտին պառկեցնելու ու նկարահանումները սոցցանցերում տարածելու գործը դեռ իրենց հերթին են սպասում: Այդ գործերն անխուսափելիորեն քննվելու են»:

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան