Երկուշաբթի, 09 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ամբողջ շարժումը կաթվածահար են արել, խառնաշփոթ ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար». Կարեն Վրթանեսյան

«Ամբողջ շարժումը կաթվածահար են արել, խառնաշփոթ ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար». Կարեն Վրթանեսյան
252
Երեկ, 22:30

Ռազմական վերլուծաբան Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տեսանյութն սկսում ես նայել ու միանգամից աչքի է ընկնում... Նիկոլի շարասյունը՝ արդեն սովորական դարձած հիստերիկ վարելու ոճով։
Այո, վթարը շարասյունի ՀԵՏԵՎԻՑ եկող պարեկների ավտոմեքենայի և այլ մեքենաների մասնակցությամբ է, բայց հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ ամբողջ շարժումը կաթվածահար են արել, խառնաշփոթ ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար։
Կրկնում եմ՝ այսպիսի վթարներն ակնհայտորեն ոչ թե դժբախտ պատահարներ են, այլ օրինաչափություն»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան