«Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը. «Գարեգին Բ-ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի։
Սա փաստ է և եթե Գարեգին Բ-ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։
Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ-ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։
Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետևորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգևոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված և հաստատված կլինի։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»:

Թեհրանը կարծում է, որ բանակցությունները պետք է շարունակվեն նախկինում կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն
319:42
Ինչո՞ւ ԱՄՆ-ի զինված ուժերը չեն խոցում իրանական հրթիռների մի մասը. #NBC News
19518:11
Հորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվել
14216:40
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Նորմանդիայի նավահանգստի վայրը ներառել է իր պատմական ժառանգության ցանկում
16115:53
«Օգոստոսի 12-ին գրեթե միաժամանակ տեղի կունենան երեք կարևոր իրադարձություններ». Լևոն Ազիզյան
10715:30
«Խաղաղություն գոյություն չունի. այն երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատվածն է». Արա Պողոսյան
9515:18
«Ոչ բոլորին է պետք թույլ տալ մոտենալ Սուրբ հաղորդությանը». Սամվել դպիր Գրիգորյան
8614:42
«Վրաստանում ՀՀ դեսպանությունը հրաժարվել էր պաշտպանել իրեն դիմած ՀՀ քաղաքացու իրավունքները». Կարեն Հեքիմյան
12114:12