«Ինչ-որ չինովնիկ իրան էշի տեղ է դրել, ասում է՝ լավ է, քաղաքապետարանին են մեղադրում»․ Տիգրան Ավինյան

«Կոյուղիների հետ կապված խնդիրները ներկայացվում են՝ խեղաթյուրելով տեղեկատվությունը, համոզված եմ, որ դա հատուկ է արվում»,- այսօր քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Մինչ այդ նրա խորհրդական Կամո Արեյանը հայտներ էր, որ քաղաքապետի ստորագրությամբ 6 կետից բաղկացած նամակ են ուղարկել Կառավարություն և Ջրային կոմիտե՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա Ջուր» ընկերության հետ պայմանագրային հարաբերությունները: Նրա խոսքով պայմանագրի կետերից մեկը վերաբերում է ծառայությունների մատուցման գույքային տիրույթի հստակեցմանը, քանր որ 2016 թվականին «Վեոլիա Ջրին» վարձակալության տրված գույքի ցանկը թերություններով է եղել. «Մայրաքաղաքում բազմաթիվ են դեպքերը, երբ խնդիրը վերաբերում է «Վեոլիա Ջրի» սպասարկման տիրույթից դուրս գտնվող գույքին, քանի որ այն բացակայում է ցանկում: Դա վերաբերում է նաև նորակառույց շենքերին և այնտեղ տեղադրված պոմպակայաններին: Կառուցապատողների մեղքով պոմպը չի հանձնվել «Վեոլիա Ջրին» կամ պետությանը և դարձել է գլխացավանքի ու բնակիչների վեճի առարկա»,- ասաց Արեյանը։
Ավինյանի խոսքով խնդիրը քաղաքապետարանի տիրույթում չէ․ «Դա պետական գույք է, ենթադրում եմ՝ մի մասն էլ հանձնված չէ «Վեոլիա Ջրին»: Ստացվում է, որ քաղաքում ունենք ենթակառուցվածք, որը մեր սեփականությունը չէ, մեր ենթակայության տակ չէ, մաշված է աննկարագրելի չափով, և շատ լավ է, որ այս տարի կառավարությունը որոշակի ֆինանսական միջոցներ է հատկացնում: Բայց կարծում եմ՝ սա միանգամյա ծրագիր չպետք է լինի։ Պետք է հստակեցնել, թե որ հարցը ում պատասխանատվության տակ է։ Եկեք օրենքով հստակեցնենք դա, տեղափոխենք մեր իրավասության դաշտ, մենք էլ կիմանանք, որ դա մեր պարտականությունն է։ Հիմա եկեք հասկանանք՝ ով է պատասխանատու օղակը, ասենք՝ սա քո գործն է, գնա և արա: Որովհետև անընդհատ ասում են՝ քաղաքապետարանը էս, քաղաքապետարանը էն: Վերջում ասում ենք՝ մենք չենք, ժողովուրդ ջան, էս մարդն ա, էս չինովնիկն ա, նստած ա, իրեն էշի տեղ ա դրել, ասում ա՝ դե քանի քաղաքապետարանին մեղադրում են, լավ ա էլի։ Մարաղը մտած, սենց ինքը չի երևում։ Է հետո՞, լավ»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
35703.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
35803.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
39303.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
41503.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
33003.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
118302.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
41901.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
147701.09.2026, 18:06