Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Չեմ ծանոթացել, չգիտեմ՝ ինչի մասին է». Սեյրան Օհանյան

«Չեմ ծանոթացել, չգիտեմ՝ ինչի մասին է». Սեյրան Օհանյան
202
Երկուշաբթի, 09 հունիսի, 2025 թ., 20:54

«Տեղեկություն չունեմ, չեմ ծանոթացել, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, որ մեկնաբանեմ»,- «Ֆակտոր»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրին՝ իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Հավելենք, որ, ըստ ԱԺ-ի կայքում տեղադրված միջնորդագրի, խոսքը Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի տարածքում հողատարածք ձեռք բերելու մասին է:

Սեյրան Օհանյանը այդ կապակցությամբ հայտնել է, որ գործի մասին տեղեկություն չունի, այս պահին չի կարող մեկնաբանել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: