Թուրք լրագրողը տասնյակ տարիներ անց խոստովանել է` «Վանի լճի հրեշի» առասպելը կեղծ էր

Թուրքիայում տարիներ շարունակ քննարկումների ու առասպելների առարկա դարձած «Վանա լճի հրեշի» մասին պատմությունը պարզվել է 31 տարի անց։
Թուրք լրագրող Մեհմեթ Չեթինգյուլեչը, որն իր 40-ամյա կարիերայի ընթացքում հայտնի է եղել «ճշգրիտ լրագրությամբ», բացահայտել է, որ հենց ինքն է 1993 թ․ հորինել «Վանա լճում հրեշի հայտնվելու» պատմությունը՝ տեղական զբոսաշրջությունը խթանելու նպատակով։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Չեթինգյուլեչը գրել է, որ այն ժամանակ, երբ լճի ջրի մակարդակը բարձրացել էր, քննարկվում էր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը։ Սակայն նա առաջարկել է պատգամավոր Զեքի Էրգեզենին թեման մատուցել ոչ թե որպես էկոլոգիական խնդիր, այլ՝ հրեշի հայտնվելու սենսացիա։
Այսպես, միևնույն օրը «Sabah» և «Yeni Yüzyıl» թերթերում հրապարակվել է լուրը «Վանա լճի հրեշի» վերաբերյալ, ինչը մեծ արձագանք է ստացել ոչ միայն Թուրքիայում, այլև նրա սահմաններից դուրս։
Արդյունքում հեռուստաընկերությունները սկսել են ուղիղ եթերներով լուսաբանել «հրեշի որսը»։ Ինչպես պարզվում է՝ օրերով ցուցադրված «հրեշի տեսագրությունը» իրականում ջրի մեջ տեսած գոմեշի պատկերն էր։

Բեզոարյան այծերի հաշվառում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
24200:54
«Շինարարական ընկերությունը տուգանվել է, քանդման աշխատանքներ են իրականացվում». Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
47619.07.2026, 23:12
«Ո՞ւմ թույլտվությամբ է իրականացվում «կանաչ գոտու վերացման» գործընթացը»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
87917.07.2026, 10:36
«Ստեփանավանի մերձակայքում ոսկու հանքի շահագործել-չշահագործելը պետք է կախված լինի համայնքի դիրքորոշումից». Արտակ Հարությունյան
93816.07.2026, 21:18
«Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
88216.07.2026, 10:06
ՇՄՆ-ն հորդորում է զերծ մնալ բնություն բաց թողնված եղջերուներին կերակրելուց
85114.07.2026, 19:42
«Սա խուլիգանություն է»․ Սիլվա Ադամյան (տեսանյութ)
66914.07.2026, 13:18
Արջը մտել է ԱՄՆ ռազմաբազայի տարածքում գտնվող առևտրի կենտրոն (տեսանյութ)
417510.07.2026, 13:40