Ըստ միջնորդագրի՝ Սեյրան Օհանյանը զավթել է Դրախտիկում գտնվող հողատարածքը, իսկ Արծվիկ Մինասյանը՝ ապահովել այդտեղ առանձնատան տիրապետումը

Ինչպես հայտնել էինք՝ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ համաձայնություն տալ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել:
Ըստ միջնորդագրի՝ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար եղած տարիներին զավթել է պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 10.526 քմ մակերեսով հողատարածքը, և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում կառուցել առանձնատուն: Բացի այդ Օհանյանը հայտարարագրերում թաքցրել է փաստացի իրեն պատկանող առանձնատան վերաբերյալ տեղեկությունները: Մեկ այլ դրվագով Օհանյանը ստացել է 58 միլիոն դրամ կաշառք:
Ըստ գլխավոր դատախազի միջնորդագրի՝ Արծվիկ Մինասյանն էլ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում փաստացի ապահովել է Սեյրան Օհանյանի կողմից զավթած պետական սեփականություն հանդիսացող տարածքում առանձնատան հետագա անխոչընդոտ տիրապետումն ու օգտագործումը:
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5107:24
«Աննա Հակոբյանը որոշել է ռեբրենդինգի ենթարկվել». Սամվել Աշոտյան
18200:00
«Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է». Նարեկ Կարապետյան
173Երեկ, 23:24
«Եթե հայերը այս արաբ կնոջ չափ էլ չկան, ո՞ւմ է պետք իրենց գոյությունն այս աշխարհում». Արգիշտի Կիվիրյան
193Երեկ, 22:54
Պուտինը հայտարարել է, որ Կալինինգրադի մարզի անվտանգությունը կապահովվի բոլոր միջոցներով
276Երեկ, 22:41
«5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի՞ համար». Սուրեն Սուրենյանց
140Երեկ, 21:54
Թրամփը և Զելենսկին կհանդիպեն հուլիսի 28-ին
374Երեկ, 21:52
Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանված մարդկանց թիվը հասել է 220,000-ի
391Երեկ, 21:23