«ՀԱԵ հավատավոր ժողովուրդը պետք է ընտրի նոր հոգևոր առաջնորդ». Վահագն Ալեքսանյան
![]() 360 Երեքշաբթի, 10 հունիսի, 2025 թ., 00:18 «Երբ որ մարդուն ուղիղ հարց ես տալիս և այդ ուղիղ հարցին ինչ ասես հնչում է, բացի բուն այո, կամ ոչ պատասխանից, դա նշանակում է, որ այդ հարցի պատասխանը մաքսիմալ տհաճ է պատասխանողի համար, որ ինքը չի ուզում հնչեցնել ու հետևաբար բացահայտվել է, որ հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը»,- «Հանրային»-ի եթերում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Նա շեշտեց, որ պետք է ձևավորվի հայ առաքելական եկեղեցու հավատավորների կողմից ինչ-որ հանձնաժողով կամ ինչ-որ խումբ, որը կազատի հայ առաքելական եկեղեցու վեհարանը ուխտադրժությունից և սրբապղծությունից: «Պետք է ընտրվի նոր հոգևոր առաջնորդ, որը կհամապատասխանի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու արժեքներին: Դա պետք է անի ՀԱԵ հավատավոր ժողովուրդը՝ սիրով և առանց բռնության: Չեմ կարող բացառել, որ ՀՀ վարչապետն էլ, որպես ՀԱԵ հավատավոր հետևորդ, կաջակցի կամ ինչ-որ ձևաչափով կմասնակցի այդ պրոցեսին»,- ընդգծեց Ալեքսանայնը: Իսկ, թե «ինչո՞ւ Վեհափառի կուսակրոնության հարցը ծագեց հիմա» հարցին ի պատասխան, Ալեքսանյանն ասաց. «Երբ էլ լիներ՝ նույն հարցը հնչելու էր, դրանից հարցի լեգիտիմությունը բնավ չի նվազում»:
|

«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4310:06
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2810:00
«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ
8909:56
«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ
11609:33
Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»
9409:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը (տեսանյութ)
11008:54
«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
13903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
213Երեկ, 22:30
