«Նիկոլ Փաշինյանը ջանում է Ամենայն Հայոց Կաթողիկոս կարգել Թուրքիայի քաղաքացի հայ հոգևորականի»․ Ռուբեն Մելիքյան
![]() 217 Երեքշաբթի, 10 հունիսի, 2025 թ., 15:48 Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Եկեղեցու և Վեհափառի դեմ սկսած արշավին։ «Պետության ղեկավարն ասում է՝ պետք է նոր Վեհափառ ընտրելու համար ձևավորվի ինչ-որ կոմիտե և ասում է, որ առաջին տասին ինքն է նշանակելու։ Ովքեր են այդտեղ ներգրավվելու։ Առաջին հերթին կարգալույծ եղած Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները։ Ժամանակ առ ժամանակ ինչ-որ խախտումների համար կարգալույծ են արվում տարբեր հոգևորականներ։ Բայց նրանք չեն դադարում կրել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովվի հագուստը և նրանց տրված անունն օգտագործելու, ինչի իրավունքը չունեն։ Այդ մարդիկ արդեն իրականացնում են որոշակի քարոզ որոշակի մարդկանց ուղղությամբ, որոնք Թուրքիայի քաղաքացիներ են, ինչը նշանակում է, որ գտնվում են Էրդողանի ազդեցության տակ։ Նրանք լինելու են այս հարձակման առաջին գծում։ Երկրորդ խումբը կազմում են այն մարդիկ, որոնք բողոքականության քրիստոնեության կողմնակից են։ Երրորդը գնելատիպ նեոբոլշևիկներն են, որոնք կարող է հագնեն քրիստոնյայի դիմակ։ Այս կերպ Նիկոլ Փաշինյանը ջանում է Ամենայն Հայոց Կաթողիկոս կարգել Թուրքիայի քաղաքացի հայ հոգևորականի։ Բայց մենք մեր Եկեղեցին պաշտպանելու ենք մինչև վերջ»,- նշել է Մելիքյանը: Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան |

«Հա՛մ ամուսին եմ կորցրել, հա՛մ՝ որդի, Արցախից եմ՝ բոմժի կարգավիճակով»․ արցախցի կինը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
10118:36
«ԱՄՆ-ի դուրս գալը ՀՀՊ պայմանագրից ստիպեց Ռուսաստանին մտածել ռազմավարական անվտանգության մասին». Պուտին
10918:24
«Որևէ հայտագիր չի փոխանցվել, եղել է բանավոր զրույց․ այժմ արձակուրդում եմ»․ Գուրգեն Արսենյան
8418:18
«Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղը «մերը չէր»․ Հայաստանն ու Ադրբեջանը նայում են դեպի ապագա»․ #Euronews (տեսանյութ)
16018:07
«Բազմագլուխ մաֆիայի գլուխները կտրելով եկել ենք, մնացել ա վերջին 3 գլուխը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
19216:48
«Որբ եք մնալու». Նիկոլ Փաշինյան
16016:42
«Քաղցկեղի նման կպած են. վիրահատական եղանակով պետք է հեռացնել». Նիկոլ Փաշինյան
14116:18
«Ադրբեջանում փառատոնի են պատրաստվում՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» անվանումով»․ Սուրեն Սուրենյանց
15815:36
