«Վարչախումբն անցել է բռնաճնշումների նոր փուլի». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Օրեցօր գահավիժող վարկանիշից իրար խառնված վարչախումբն անցել է բռնաճնշումների նոր փուլի։
Հատելով բոլոր սահմանները՝ հերթական շինծու մեղադրանքներով այս անգամ էլ թիրախավորել են «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին։
Գործընկերոջս ողջ կյանքն ու գործունեությունը նվիրված է եղել պետական ինստիտուտների, գործադիր և օրենսդիր մարմինների կայացմանն ու զարգացմանը։
Արծվիկ Մինասյանը մեր ամենից հմուտ պետական գործիչներից է։ Եղել է բնապահպանության նախարար, աշխատել ֆինանսների և էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններում, ունի պատգամավորական ահռելի փորձառություն։ Իր տեսակով մտավորական է, գիտնական, տնտեսագիտության թեկնածու, բազմաթիվ հոդվածների հեղինակ։
Կոշտ քննադատելով իշխանությունների վարած քաղաքականությունը՝ մշտապես առաջարկել է լուծումներ, հանդես եկել առաջարկներով։
Արծվիկ Մինասյանն արմատներով և տեսակով իսկական սասունցի է, պատվախնդիր և հայրենասեր անձնավորություն։
Սպասելի է, որ վարչախմբի համար անհանդուրժելի պիտի լինեն նման պետական մտածողությամբ գործիչները։
Սա չի՛ ներվելու, մնալու է իշխանությունների կոկորդին։
Հ․ Գ․ Իմանալով տեսակդ՝ համոզված եմ, որ այս դժվար փուլն էլ պատվով կհաղթահարես, ընկե՛րս»:

«Առաջիկայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նոր ճնշումներ կլինեն Հայաստանի նկատմամբ». Նաիրի Հոխիկյան
710:18
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում (լուսանկար)
7408:30
«Փոքրիկ Հիտլերիկը մեզանից լավ գիտի, թե ինչ կեղծիքներով է վերարտադրվել»․ Հարություն Խաչիկյան
14701:06
«Երիտասարդությանը պետք է տալ հարթակ և գործիքներ՝ ինքնադրսևորվելու»․ Հրայր Կամենդատյան
13700:54
Տեղատարափ անձրև և կարկուտ՝ Մոսկվայում․ կայծակից տուժել է 2 մարդ
274Երեկ, 23:06
«Կիրանցում ագրոզբոսաշրջության ծրագիրը մնացել է թղթի վրա»․ Ոսկան Սարգսյան
149Երեկ, 22:42
«Ամոթ է, գոնե փողի կռիվ չտայիր»․ Սոֆյա Հովսեփյան
131Երեկ, 21:54
«Վարորդներից ոմանք իրենց վերապահել են հսկիչի, ոստիկանի, գժականի դերը»․ Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
154Երեկ, 19:18