«Ապահովագրական ընկերությունները հրաժարվում են գյուղատնտեսների հետ պայմանագրեր կնքել»․ Գառնիկ Դանիելյան

Ապահովագրական ընկերությունները հրաժարվում են գյուղատնտեսների հետ պայմանագրեր կնքել։ Այս մասին այսօր ԱԺ-ում ահազանգեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով շաբաթներ առաջ Արարատյան դաշտավայրում կարկուտից տուժած գյուղատնտեսներին փոխհատուցում տալու անհրաժեշտությանը․ «Մարդիկ կանգնում են փաստի առաջ, ապահովագրական ընկերությունը հրաժարվում է պայմանագիր կնքելուց, կարկուտը գալիս, 100%-ով վնասում է բերքը, մարդը չի կարողանում հարկային պարտավորությունը կատարել ու գնում է սննկացման։ Մենք պետք է ձեռք մեկնենք էդ մարդկանց, պետությունը անելիք ունի։ Արդյո՞ք գնահատում արվել է և արդյո՞ք փոխհատուցում տրվել է կարկուտից տուժած անձանց»,- ասաց Դանիելյանը՝ հարցն ուղղելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին։ Վերջինս պատասխանեց, որ կարկտահարված տարածքների գնահատում, արձանագրումներ կատարվել են, խորհրդակցություններ են եղել և մոտեցումներ են մշակվել․ «Ապահովագրական ընկերությունների մասով նորություն չէ, գյուղատնտեսական ապահովագրությունը ՀՀ-ում ունի խնդիր այնպես, ինչպես ամբողջ աշխարհում, որը պայմանավորված է բնակլիմայական փոփոխություններով, կարկուտը դարձել է կրկնվող աղետ»,- ասաց Խոջոյանը՝ նշելով, որ տարբեր ծրագրեր են իրականացվում՝ բերքը պաշտպանելու և ռիսկերին դիմակայելու նպատակով։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
35503.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
35603.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
39103.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
41303.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
32903.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
117802.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
41801.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
146901.09.2026, 18:06