Կասեցվել է Էրեբունի փողոցի «Տաշիր Պիցցա»-ի 2 աղցանների արտադրությունը

2173
Չորեքշաբթի, 11 հունիսի, 2025 թ., 13:06
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․ «ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊԸ- ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․Երևան, Էրեբունի փ․ 17/1), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Աղցան կեսար» և «Աղցան մայրաքաղաքային» արտադրատեսակների նմուշները «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ և «ԱՑԽՄ»՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ տվյալ աղցանների արտադրությունը կասեցվել է»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
35503.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
35603.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
39103.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
41303.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
32903.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
117802.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
41801.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
146901.09.2026, 18:06