Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Վարույթ է նախաձեռնվել Ռուբեն Ռուբինյանի կողմից ինձ ընդունելության չարժանացնելու բողոքի հիման վրա»․ Էդգար Ղազարյան

«Վարույթ է նախաձեռնվել Ռուբեն Ռուբինյանի կողմից ինձ ընդունելության չարժանացնելու բողոքի հիման վրա»․ Էդգար Ղազարյան
189
Հինգշաբթի, 12 հունիսի, 2025 թ., 11:18

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վարույթ է նախաձեռնվել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի կողմից ինձ ընդունելության չարժանացնելու և իմ հանդեպ ցուցաբերված խտրական վերաբերմունքի բողոքի հիման վրա։
Դրա շրջանակներում ես տրամադրել եմ լրացուցիչ տեղեկություններ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ այլ պատգամավորների կողմից նույնանման վարքագիծ դրսևորելու վերաբերյալ»;

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան