Արամ Ա-ի նախագահությամբ կքննարկվեն Արցախի ժողովրդի իրավունքների շուրջ աշխատանքները
![]() 288 Ուրբաթ, 13 հունիսի, 2025 թ., 00:54 Անթիլիասի Մայրավանքում շարունակվում են Ազգային կենտրոնական վարչության կրոնական ու քաղաքական ժողովների լիակատար նիստերը․ «Նախագահութեամբ Սուրբ Աթոռոյս գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին, Երեքշաբթի, 10 Յունիս 2025-ին սկսաւ հայ եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական ու Քաղաքական ժողովներու լիակատար յաջորդական նիստերը։ Շաբթուան մը վրայ երկարող այս նիստերուն կը մասնակցին նաեւ թեմակալ առաջնորդներն ու մեր Սուրբ Աթոռի բոլոր թեմերու ազգային վարչութիւններու ներկայացուցիչները։ Հանգամանաւոր նիստերուն կը քննարկուին Կաթողիոսութեան ընդհանուր գործունէութեան զանազան ոլորտները, անոր պատկանող հաստատութիւններու աշխատանքները, յառաջիկայ ծրագիրները, ինչպէս նաեւ միջ-եկեղեցական յարաբերութիւններն ու ծիսական բարեկարգումի առնչուած հարցերը։ Կրօնական ու Քաղաքական ժողովներու համատեղ նիստին նախատեսուած է օրակարգի վրայ ունենալ Հայաստանի Հանրապետութեան եւ Նուիրապետական Աթոռներու հետ Կաթողիկոսութեանս յարաբերութիւնը, Սփիւռքի մեր թեմերուն կապուած համայնքներու վերակազմակերպական առաջադրանքները եւ Արցախի ժողովուրդի իրաւունքներու վերականգնումին ի խնդիր տարուող աշխատանքները։ Ազգային Կեդրոնական Վարչութիւնը կը շարունակէ իր աշխատանքները։ Քննարկուած հարցերուն եւ ընդհանուր եզրակացութիններուն մասին Կաթողիկոսարանի տեղեկատուական բաժանմունքը մամլոյ հաղորդագրութիւն պիտի հրապարակէ յառաջիկային»։ |
«Ուրախության մղումն այլևս չի ընկալվում՝ որպես հոգեվիճակ, այլ՝ որպես բարոյական դավաճանություն». Դավիթ Անանյան
6303:12ԱՄՆ-ն 7 տարվա մեջ ամենախոշոր պատժամիջոցներն է սահմանել Իրանի դեմ
15401:26«2020-ի հոկտեմբերի վերջին գործուղվեցինք ԱՄՆ. շատ մեծ գումար պետք է բերեինք». Հրանտ Թոխատյան (տեսանյութ)
13500:24«Մասնավոր հատվածն էր, որ ամեն ինչ անում էր հաղթանակի համար, բայց ոչ՝ պետական հատվածը». Հրանտ Թոխատյան
6500:12Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը
137Երեկ, 23:50«Ընդդիմությո՞ւն է, թե՞ հագուստի դիզայներ ու վարսահարդար». Նարեկ Կիրակոսյան
171Երեկ, 23:42«Երբեք այսքան «ձրի» չեմ երթևեկել, որքան՝ «Թելսել»-ի շնորհիվ». Մհեր Արշակյան
137Երեկ, 23:36«Ոչ մի արցախցի չէր լքի Արցախը, եթե այն չվաճառեին». Հրանտ Թոխատյան (տեսանյութ)
248Երեկ, 23:12