Հինգշաբթի, 31 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +34 °C

Միքայել Աջապահյանը քաղբանտարկյալ է, պետք է րոպե առաջ ազատ արձակվի»․ Էդմոն Մարուքյան

Միքայել Աջապահյանը քաղբանտարկյալ է, պետք է րոպե առաջ ազատ արձակվի»․ Էդմոն Մարուքյան
156
Երեկ, 20:00

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քիչ առաջ տեղեկացա, որ վերաքննիչ դատարանը մերժել է Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատելու պահանջով պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը։
Միքայել սրբազանի գործի նախաքննությունը ավարտված է, բայց նրա խափանման միջոցը ապօրինի կերպով թողնում են անփոփոխ։ Այն պարագայում, երբ Միքայել սրբազանը կալանավորվել է ընդամենը հարցազրույց տալու համար, գործով վկա չկա, և նաև չկան հիմնավոր կասկածներ, որ նա կարող է փախուստի դիմել կամ անպատշաճ վարքագիծ դրսևորել ազատության մեջ։
Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է և պահվում է անազատության մեջ իր սուր հակաիշխանական հայտարարությունների համար։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պետք է րոպե առաջ ազատ արձակվի»։

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան