Հինգշաբթի, 31 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +34 °C

«Անահիտ Ավանեսյանն առողջապահության նախարարությունը տվել է Արսեն Թորոսյանին՝ «կոնցեսիոն կառավարման»»․ Անուշ Պողոսյան

«Անահիտ Ավանեսյանն առողջապահության նախարարությունը տվել է Արսեն Թորոսյանին՝ «կոնցեսիոն կառավարման»»․ Անուշ Պողոսյան
173
Երեկ, 19:36

«Առողջության իրավունք» ՀԿ հիմնադիր Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անահիտ Ավանեսյանը ՀՀ առողջապահության նախարարությունը տվել է Արսեն Թորոսյանին «կոնցեսիոն կառավարման»։

https://www.e-draft.am/projects/8973/justification -ում շրջանառվում է մի նախագիծ, որով Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի ( ՄՀՀ) կազմում նեգրավելու են ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին , այսինքն Արսեն Թորոսյանին։ Այս հանձնաժողովում երբեք օրենսդիր մարմնից ներկայացուցիչ չի եղել։ Նախագծում ասվում է, քանի որ ՀՀ ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դերը հանրային առողջության ոլորտում մեծացել է, նպատակահարմար է այդ հանձնաժողովի նախագահի ներգրավումը ՄՀՀ աշխատանքներում։Իսկ ՄՀՀ-ն խորհրդակցական մարմին է, որը ստեղծվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրային առաջարկը նախապատրաստելու, քննարկելու, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամին առաջարկություններ ներկայացնելու, ԳՀ-ի դրամաշնորհային ծրագրի իրականացմանը աջակցելու և այլ՝ իր կարգավիճակից բխող նպատակներով:

Հ․Գ․ Սպասենք Թոքաբանության Ազգային Կենտրոն/ National Center of Pulmonology-ում թորոսյանական տնօրենի նշանակմանը․․․․

Հ․Հ․Գ․Իսկ Ձեզ , Նարեկ Զեյնալյան, հերիք չի դրամաշնորհային ծրագրերին մոտ չէին թողնում, հիմա նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն են ուզում վերցնել․․․․․

ԱՐԴԱՐ ՉԷ»։

Աղբյուրը`   Անուշ Պողոսյան