Թրամփը Հնդկաստանի նկատմամբ 25% մաքսատուրքեր է սահմանում և սպառնում տուգանքներով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ օգոստոսի 1-ից Հնդկաստանից ներմուծվող ապրանքների վրա կսահմանի 25% մաքսատուրք։
Ըստ նրա՝ Հնդկաստանը նույնպես օգոստոսի 1-ից կենթարկվի լրացուցիչ պատժամիջոցների, սակայն չի նշվել դրանց չափը կամ պատճառը։
«Չնայած Հնդկաստանը մեր բարեկամն է, մենք տարիներ շարունակ համեմատաբար քիչ առևտուր ենք արել նրանց հետ, քանի որ նրանց մաքսատուրքերը չափազանց բարձր են՝ աշխարհում ամենաբարձրերից, և նրանք ունեն ամենադաժան և անընդունելի ոչ մաքսատուրային առևտրային արգելքները ցանկացած երկրի համեմատ», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
ԱՄՆ-ի նախագահը քննադատել է Հնդկաստանին իր ռազմական տեխնիկայի մեծ մասը պատմականորեն Ռուսաստանից գնելու և ռուսական էներգիայի ամենամեծ գնորդը լինելու համար՝ Չինաստանի հետ միասին, այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը կոչ է անում դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
85816.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
80615.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
59114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
129713.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
63612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
166310.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
181309.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76009.11.2026, 15:18