«Պատերազմն ամեն վայրկյան կարող են տեղափոխվել Իրանի սահմաններից դուրս»․ Վարուժան Գեղամյան
![]() 226 Շաբաթ, 14 հունիսի, 2025 թ., 10:12 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Իրան-Իսրայել պատերազմ. օր երկրորդ (միայն ամենակարևորը) ◾Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։ ◾Տարածաշրջանային բոլոր ուժերը սպասման մեջ են՝ պատրաստ իրադարձությունների զարգացման մի քանի հնարավոր սցենարների՝ մինչև ամենավատը, լայնածավալ պատերազմի։ ◾Իրանի թշնամիները փորձում են ոչ միայն հարվածել կարևորագույն ռազմական, միջուկային ենթակառուցվածքներին, այլև նպատակ են դրել թուլացնել իրանական իշխանության դիրքերը և տապալել այն (այս մասին ուղիղ հայտարարում է Իսրայելի վարչապետը)։ Սա, բնականաբար, ոչ թե պարզապես իշխանափոխության սցենար է, այլ իրանական պետությունը կազմաքանդելու նպատակ է հետապնդում ու կարող է հանգեցնել Իրանի սիրիացման՝ աղետալի մասշտաբների փոփոխություններով։ ◾ Վերոնշյալ ուղղությամբ զարգացումներում հատկապես էական է լինելու տարիներով Իրանի տարածքում գործող պանթյուրքական խմբավորումների գործակալների դերը։ Վերջիններս, որոնց համակարգմամբ զբաղվում են Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները, պետք է փորձեն պետության դեմ հանել թյուրքախոսներին երկրի հյուսիսային, հյուսիս-արևմտյան հատվածներում։ Անջատողական այդ գործողությունները լիարժեք համընկնում են թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական ծրագրերին։ ◾Իրանական պետության թուլացումը ցանկացած մասշտաբով ու ձևաչափով ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը, ինչն էլ իր հերթին բերելու է մեզ վրա վերջիններիս ճնշման շեշտակի մեծացման՝ դարձյալ ամենավատ հետևանքներով։ Ցավոք, այս պահին զարգացումը դեպի այդ կողմ է ընթանում։ Հայաստանի սահմանների երկայնքով գլոբալ ծավալների պատերազմական գործողություններ են, որոնք ամեն վայրկյան կարող են տեղափոխվել Իրանի սահմաններից դուրս, իսկ անցնող 48 ժամվա ընթացքում Հայաստանում անվտանգության համար պատասխանատուները ոչ մի, կրկնում եմ ոչ մի անվտանգության խորհրդի նիստ չեն գումարել՝ բավարարվելով հերթապահ ու կարճլիկ մամուլի հաղորդագրություններով։ Բա սա եկեղեցու վրա հարձակվելու թեման հո՞ չի, որ օրվա մեջ դե-ֆակտո իշխանության կողմից 10 գրառում ու հայտարարություն արվի։ Կարծում եմ՝ կռահում եք, թե սա որքան վատ է»։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
