«Ինչո՞ւ ոչ մի գործիք չեն բերում, որով կվերահսկեն հարկերի վատնումը»․ Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամեն օր, ամեն Աստծո օր մի ամբողջ կառավարություն, բան ու գործ թողած, նոր միջոցներ է հորինում հարկատուների գործը բարդացնելու, ամեն կոպեկը մանրադիտակով զննելու համար՝ էլ ակցիզ, էլ QR, էլ GPS տրեկերներ, էլ հդմ, էլ հդմ-ում ԱՏԳ, էլ ինվոյսները ԱՏԳ-ով, էլ պարտադիր հայտարարագրում, էլ հաշիվների և փոխանցումների վերահսկում, էլ..., էլ...
Շատ լավ է, բա պետությունը պետք է տեր լինի հարկերին և հավաքագրումներին։ Ոչ մի հարկ թաքցնող չպետք է պլստա։
Միայն մի հարց է տանջում ինձ, ինչո՞ւ ընդհանրապես, խոսքիս ամենաբուն իմաստով, ընդ-հան-րա-պես ոչ մի գործիք չեն բերում, չեն հորինում, որով կվերահսկեն այդ հարկերի վատնումը։
Ինչո՞ւ չկան տասնյակ վերահսկող հանձնաժողովներ, ինչո՞ւ ծախսերի վրա չեն կիրառվում փոխաբերական իմաստով ակցիզներ, տեսախցիկներ, QR-ներ, GPS տրեկերներ։
Հը՞, բա եթե ամեն ինչ այդքան ազնիվ և սուրբ է, ինչո՞ւ։ Թե՞ արդեն հավաքված գումարը պետությանը չէ, ժողովրդինը չէ, ազգս, բանակս, հայրենիքս...»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
35503.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
35603.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
39103.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
41303.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
32903.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
117802.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
41801.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
146901.09.2026, 18:06