«Չեմ բացառում, որ կարող է ժամանակավորապես կասեցվել «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքը»․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի կրիտիկական ենթակառուցվածքներին հասցվող հարվածները կարող են հանգեցնել հայ-իրանական էներգատրանսպորտային համագործակցության առանց այդ էլ համեստ դինամիկայի նվազմանը:
Երեկ հարված հասցվեց Իրանի խոշորագույն գազային հանքավայրին՝ Հարավային Պարսին, ինչը էապես նվազեցնելու է Իրանում գազի արդյունահանման ծավալները: Հաշվի առնելով Իրանում առանց այդ էլ առկա էներգետիկ խնդիրները՝ չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը: Առնվազն դրա շրջանակներում նախատեսվող մատակարարումների ավելացման հարցը առայժմ դուրս է մնում օրակարգից:
Դրան զուգահեռ՝ ռիսկային գոտում է հայտնվում Իրան-Հայաստան 3-րդ օդային էլեկտրահաղորդման գիծը, որի կառուցումն առանց այդ էլ իրականացվում է նախագծային ժամանակացույցի կոպտագույն խախտումներով: Դա, իր հերթին, հարցականի տակ է դնում «Հյուսիս-Հարավ»՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտաէներգետիկ միջանցքի նախագիծը:
Այս ամենը կարող է էապես նվազեցնել Հայաստանի էներգետիկ համակարգի «ամրության պաշարն» ու դիվերսիֆիկացիոն հնարավորությունները»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
35503.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
35603.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
39103.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
41303.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
32903.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
117802.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
41801.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
146901.09.2026, 18:06