«Իմ պաշտպանյալը ճնշման տատանում ունի, ձախ ձեռքն ու ոտքը չեն աշխատում․ որևէ բժշկական օգնություն չի ցուցաբերվում»․ Վարազդատ Հարությունյան
![]() 174 Երեկ, 19:24 «Սրբազան շարժման» աջակից Աղվան Արշակյանը, ով արդեն 1 ամսից ավելի է՝ կալանավորված է, առողջական լուրջ խնդիրներ ունի։ Աղվան Արշակյանի փաստաբան Վարազդատ Հարությունյան նրան վերջին անգամ այցելել է շաբաթ օրը՝ հուլիսի 26-ին։ «168Ժամ»-ի հետ զրույցում փաստաբանը հայտնել է․ «Իմ պաշտպանյալը թույլ է, գլխապտույտներ, ճնշման տատանում ունի, ձախ ձեռքն ու ոտքը չեն աշխատում։ Նրան որևէ բժշկական օգնություն չի ցուցաբերվում, մենք գրել ենք Քրեակատարողականի բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ին, պահանջել, որպեսզի անեն Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա՝ ՄՌՏ, քանի որ նրա խնդիրը քաղցկեղով պայմանավորված խնդիր է։ Առողջական վիճակից նման ցանկացած փոփոխություն ենթադրում է ՄՌՏ հետազոտություն, որպեսզի հասկանան՝ որևէ պրոցեսի առկայություն կա՞, թե՞ ոչ։ ՊՈԱԿ-ը մերժել է անել այդ հետազոտությունը, որևէ հիմնավորում չեն գրել, միայն ասել են, որ քրեակատարողական հիմնարկում անհրաժեշտ հսկողության բոլոր սարքավորումները կան։ Բնականաբար այդ ամենը չկա. օրինակ, երբ պաշտպանյալիս ճնշումը տատանվում է, կա ապարատ, որն ընդամենն արձանագրում է, որ նրա ճնշումը տատանվում է։ Լավագույն դեպքում նրան հարցնում են՝ կուզե՞ս՝ ճնշման դեղ տանք։ Ճնշման խնդիրը չէ, ոչ էլ ճնշման դեղի, հիպերտոնիկ չէ, որ ճնշման դեղ տան ու կարգավորեն»։ Հարությունյանը ընդգծել է, որ իր պաշտպանյալը պետք է վերահսկողության ներքո գտնվի, քանի որ ունեցել է օնկոլոգիական խնդիրներ։ Հարցին՝ ո՞վ է այս ամենի պատասխանատուն, Վարազդատ Հարությունյանը պատասխանել է՝ պետությունը, քննիչը, որը միջնորդել է, որ կալանքը կիրառվի որպես խափանման միջոց, ավելին՝ դատարանն իր որոշմամբ թույլ է տվել դատաբժշկական քննություն անցկացնել, որը մինչև այսօր չկա։ Հիշեցնենք՝ իրավապահները հունիսի 25-ի վաղ առավոտյան խուզարկություններ էին իրականացրել «Սրբազան պայքարի» մի խումբ աջակիցների, այդ թվում՝ պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակարանում, որից հետո Բագրատ սրբազանին և պայքարի մի խումբ աջակիցների բերման էին ենթարկել, ձերբակալել, այնուհետև դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորել, նրանց թվում էր նաև Աղվան Արշակյանը։ |
«Առանց իրավական հիմնավորման՝ խափանման միջոցը վերածվել է պատժի». Մհեր Մելքոնյան
3814:48«Քպ-ական համայնքապետը կառուցապատման համար նախատեսված հողերում բանջարաբուծություն է զարգացնում». Ոսկան Սարգսյան
3614:36Նոր նշանակումներ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ
4413:30«Հանրային ծառայությունների ոլորտում լուրջ բարեփոխումների կարիք կա». Անահիտ Մանասյան (տեսանյութ)
11313:18«Հայտարարություն եմ ունեցել անմեղության կանխավարկածի մասին, բայց խնդիրը լուծված չէ». Անահիտ Մանասյան (տեսանյութ)
9513:06Հակաահաբեկչական գործողությունների ժամանակ ոստիկանության գվարդիան կարող է հատուկ տեխնիկա կիրառել
14012:48«Կարևոր է, որ ոստիկանության ծառայողների յուրաքանչյուր շեղվող վարքագծին կոնկրետ ռեակցիա լինի»․ Արփինե Սարգսյան
9112:36ՀՀ-ի տարանցման պոտեցիալը կմեծանա, եթե Իրանը միանա տարանցնան միասնական համակարգին
10612:30