«Բագրատաշենի մաքսակետն արտոնյալ առևտրականների ցանկ ունի»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մանր առևտրականները Բագրատաշենի մաքսակետի մոտ բողոքի ցույց են անում։
Ինձ զանգահարեցին Այրում, Նոյեմբերյան քաղաքներից, Նոյեմբերյան համայնքի այլ բնակավայրեից մանր առևտրականներ, ովքեր այս պահին Բագրատաշենի մաքսակետի մուտքի մոտ բողոքի ցույցի են դուրս եկել։ Նրանք ասացին, որ իրենք Վրաստանից ապրանքներ են բերում, վաճառում, օրենքով իրենք կարող են օրական մինչև 10 կգ ապրանք առանց մաքսավճարի ներկրել, սակայն Բագրատաշենի մաքսակետի աշխատողները թույլ չեն տալիս։ Բողոքողների խոսքերով՝ Բագրատաշենի մաքսակետի աշխատողները կազմել են մանր առևտրականների «սև ցուցակ», որի մեջ ներառել են 114 անձանց, որոնց մուտքը Վրաստան արգելել են։ Բողոքավոր առևտրականները հայտնեցին, որ մաքսակետի աշխատողները հովանավորում են Բագրատաշեն, Պտղավան գյուղերից ներկրողների, ովքեր օրական մի քանի անգամ բեռնված մեքենաներով մաքսակետից դուրս են գալիս։ Բողոքողների վկայությամբ՝ այդ առևտրականները Հայաստան են ներկրում մեծ քանակի օղի, ծխախոտ, նրանք ոչ միայն «Դյութի ֆրիից»՝ մաքսակետի անմաքս ապրանքների գոտուց են Հայաստան ապրանքներ ներկրում, այլև Վրաստանից ներկրում են ավտոպահեստամասեր, ավտոմեքենայի յուղ և այլն։ Առևտրականները հայտնեցին, որ պատրաստ են ներկայացնել իրենց ասածների ապացույցները, «արտոնյալ» ներմուծողների ավտոմեքենաների նկարները և այլն»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
35503.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
35603.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
39103.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
41303.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
32903.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
117802.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
41801.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
146901.09.2026, 18:06