«Հայաստանի էներգեցանցը պարզապես վերացնելու են». Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատրա՞ստ եք էլեկտրաէներգիայի սակագնի աճին
ՀԷՑ-ի (Հայաստանի էլեկտրական ցանցեր) ազգայնացումը ինքնին պարտադիր չի նշանակում սակագների բարձրացում, բայց այն կարող է հանգեցնել այդպիսի հետևանքի՝ կախված մի քանի կարևոր գործոններից։
Ինչու ազգայնացումը կարող է բերել սակագների աճի:
1.Ինվեստիցիաների անբավարարություն և արդյունավետության անկում
2.Պետական կառույցներում հաճախ նվազում է կառավարման արդյունավետությունը, ինչը կարող է հանգեցնել՝
2.1.կորուստների աճի
2.2.մատակարարման խափանումների
2.3.տեխնիկական արդիականացման դանդաղեցման
Այս ամենը պահանջում է հավելյալ ծախսեր, որոնք կարող են փոխհատուցվել բացառապես սակագների բարձրացմամբ։
3.Պարտքերի կուտակում և բյուջետային ճնշում
Եթե ազգայնացված ՀԷՑ-ը դառնում է խիստ պարտքաշատ, պետական բյուջեն ստիպված կլինի ծածկել այդ բացը կամ փոխհատուցել սակագնով,
4. Վարկային գնահատականների վատթարացում
Ներդրումային բանկերը և միջազգային ֆինանսական կառույցները կարող են բացասաբար գնահատել ՀՀ էներգետիկ համակարգի ֆինանսական կայունությունը։ Սա բարդացնում է ֆինանսավորում ներգրավելն ու աճեցնում ռիսկային սակագնային ճնշումը,
5. Անցումային շրջանի ծախսեր
Ազգայնացումը պահանջում է խոշոր իրավաբանական և ֆինանսական քայլեր՝ խորհրդատվություն, գույքագրման և կառավարման բարեփոխումներ։ Դրանք կարող են թանկ արժենալ և բեռ դառնալ սպառողի վրա։
Վերը հիշատակված գործոնները վկայում են որ ՀԷՑ-ի ենթադրյալ ազգայնացումը հիմար զառանցանք է, որն առատորեն արտաթորվում է կատարյալ տխմարների բերանի խոռոչից և հարվածելու է ամբողջ բնակչության շահերին։ Իշխանությունը իրենց հետ նույնացրած անմեղսունակները գնում են հերթական տնտեսական աղետին, որով Հայաստանի էներգեցանցը պարզապես վերացնելու են։ Ականջդ կանչի Արարատ Միրզոյանի կին, ով հիմա ՀՀ ներդրումների խթանման կենտրոնի տնօրեն է նշանակվել»:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
31213.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
91613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
36912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
36012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
28112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
68111.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
104011.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
31911.08.2026, 16:54