«ՀԷՑ-ի հնարավոր պետականացումը հանգեցնելու է ՀՀ-ում սակագների աճի»․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հնարավոր պետականացումը առավել քան հակասում է այս իշխանությունների կողմից որդեգրված էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման քաղաքականությանը։
Ավելին՝ ազատականացմանն է հակասում նույնիսկ պետականացման մասին որևէ հիշատակում, առավել ևս՝ քաղաքական համատեքստում։
Սա հերթական անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանի կառավարումն իրականացվում է հակահամակարգային՝ «ручной режим»-ով։
Ինչպես և ցանկացած խոշոր ենթակառուցվածքային ընկերություն, ՀԷՑ-ը ևս առանձնանում է բազմաթիվ խնդիրներով, որոնց ինքս բազմիցս հրապարակավ անդրադարձել եմ։
Սակայն նախ՝ անթույլատրելի եմ համարում երկրի էներգետիկ անվտանգության առանցքային ինստիտուտներից մեկը քաղաքական-կոնյունտուարային նպատակներով օգտագործելը։
Միաժամանակ, ակնհայտ է, որ ընկերության հնարավոր պետականացումը հանգեցնելու է Հայաստանում սակագների աճի։
Ինչպե՞ս է կառավարությունն իրականացնելու համակարգի պերմանենտ մոդեռնիզացման համար անհրաժեշտ ներդրումային ծրագիրը։
Իհարկե, միջազգային ինստիտուտներից վարկային միջոցների ներգրավման ճանապարհով։
Դա հանգեցնելու է պետական պարտքի աճին, որը սպասարկելու համար կառավարությունը ստիպված է լինելու բարձրացնել սակագները։
Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման համեստ ցուցանիշների, առևտրի ու ծառայությունների վրա խարսխված հակաինդուստրիալ տնտեսության, էլեկտրաէներգիայի արտահանման հետզհետե կրճատվող հնարավորությունների պայմաններում երկրի էներգետիկ համակարգը պարզապես ի վիճակի չէ դուրս գալու եկամտաբերության այնպիսի մակարդակի, որպեսզի սեփական ուժերով սպասարկի այդ վարկերը։
Այսպիսով, տեղի ունեցողն իր մեջ էներգետիկ, տնտեսական և ավելի լայն՝ ազգային անվտանգության ռիսկեր է պարունակում»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
31213.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
91613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
36912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
36012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
28112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
68111.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
104011.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
31911.08.2026, 16:54