«Բացահայտ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ»․ Արարատ Միրզոյան
![]() 293 Չորեքշաբթի, 18 հունիսի, 2025 թ., 19:30 «Ամբողջ գիշեր Ռուսաստանի պաշտոնական և ոչ պաշտոնական խոսափողները չքնեցին, և իրար հերթ չտալով իրենց աջակցությունը-հայտնեցին իրենց քաղաքացի Սամվել Կարապետյանին»,- ԱԺ– Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանն անդրադառնալով այս դիտարկմանը՝ նշեց․ «Իսկապես երեկ ռուսաստանյան պետական կամ հանրային հեռուստաընկերության եթերում հիշատակված տխրահռչակ հաղորդման շրջանակներում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում անձնական բնույթի, այդ թվում և ՀՀ ղեկավարության նկատմամբ։ Անմիջապես հետո նմանաբովանդակ դրսևորումներ, արտահայտություններ եղել են նաև Ռուսաստանյան քաղաքական գործիչների կողմից, այդ թվում և խորհրդարանի պատգամավորների, նաև կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից։ Մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, սա համարում ենք որպես ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը և այդ բարեկամությունը ամրագրող կամ կանոնակարգող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր Ռուսաստանյան գործընկերներին, կարծում եմ, որ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
