Ո՞վ կնշանակվի Արմեն Աբազյանի փոխարեն. «Հրապարակ»
![]() 224 Հինգշաբթի, 19 հունիսի, 2025 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում երեկ հայտարարեց, թե ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանի ազատումը կապ չունի Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ։ «Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որեւէ հանձնարարություն կատարել, պարզապես հոգնած էր»,- ասաց նա։ Սակայն Աբազյանն իրականում հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգը՝ «մասկի շոու» բեմադրել Կարապետյանի տան բակում և ասֆալտին փռած՝ բերման ենթարկել հայտնի գործարարին, որ Փաշինյանի սիրտը հովանա, ինչպես ինքն է ասում՝ ձեռքը շփելով կրծքավանդակին, ասի՝ «խվաաայ», և մյուսներն էլ դաս քաղեն։ Ավելին, մեր տեղեկություններով, Աբազյանն աշխատանքից ազատվել է հենց գիշերը, երբ ԱԱԾ-ն չի կատարել կարգադրությունը, պարզապես հրամանը հրապարակվեց վաղ առավոտյան։ Նրա փոխարեն ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Աբազյանի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը, որն էլ շուտով կնշանակվի՝ ի սարսափ ԱԱԾ համակարգի: Նա այդ մասին երազում է արդեն մի քանի տարի։ Մինչ ԱԱԾ գալը եղել է դատավոր, ցուցմունք է տվել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ, որի հիման վրա վերջինիս ազատել են պաշտոնից: Ապա ԱԱԾ-ում ուղիղ աշխատել է Նիկոլ Փաշինյանի հետ՝ նրա աչքն ու ականջը լինելով ԱԱԾ-ում: Շատ հաճախ Փաշինյանն Աբազյանի բերած ինֆորմացիան ճշտել է Սիմոնյանից կամ զուգահեռ նրան է հանձնարարություն տվել՝ երկիշխանություն ստեղծելով համակարգում: Ըստ որոշ լուրերի՝ նա նաև դատական իշխանության կուրատորի դերն է կատարում»: |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
