«Համոզված եմ՝ այս անգամ էլ մեղավորները չեն պատժվելու»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ կոտրել են իր մեքենայի ապակիներն ու հայելիները։ Նա դիմել է իրավապահ մարմիններին։
Լրագրողների հետ զրույցում Դանիելյանը հիշեցրեց, որ նախկինում էլ եղել են նման դեպքեր՝ գողությոըն մեքենայից, այրելու փորձ և այլն։ Նրա խոսքով այդ ամենը կապված է իր քաղաքական գործունեության հետ։ «Որևէ դեպքով պատժվածներ չկան, հաշիվը կորցրել եմ, թե քանի նման դեպք է տեղի ունեցել»,- ասաց Դանիելյանը՝ հայտնելով, որ մեքնենան իրենց շենքի բակում է եղել, առավոտյան հայտնաբերել է տեղի ունեցածը։
«Համոզված եմ, որ այս դեպքի հետ էլ կապված մեղավորները չեն պատժվելու, բայց ես այսպես չեմ թողնելու, մեղավորները պետք է պատժվեն, եթե իրենք չեն զբաղվում, մենք ենք զբաղվելու։ Այստեղ բազմաթիվ տեսախցիկներ կան, եթե ուզենան գտնել, կգտնեն, եթե չեն ուզում, հազար ու մի պատճառ կգտնեն։ Սա ի՞նչ բեսպրիդել է, ի՞նչ են ուզում սրանով ասել, ո՞ւր է ոստիկանությունը։ Գիշերը ես դատարանի դիմաց էի՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, այնտեղ էին բազմաթիվ ոստիկաններ։ Ես չգիտեմ՝ իրավապահները ինչո՞վ են զբաղված, ում անկողինն է մտել, դուրս չի գալիս, ով ում հետ է քնում, ում հետ է վեր կենում, դեպքեր կան, որ չեն բացահայտվում, և դա բերում է նոր հանցագործությունների»,- ասաց Դանիելյանը։

««Դեմոկրատական սոցիալիզմի» հայեցակարգով մոդելից առավել ազգանպաստ մոդել ՀՀ-ի համար չկա»․ Գարիկ Քեռյան
3203:06
«Երևանի քաղաքապետարանում կան երկու տեսակի պաշտոնյաներ»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5302:06
«Այս սրբազան հողին և քաղաքակրթությանը պետք է արժանի լինել՝ առնվազն ապրելով»․ Վարդան Ոսկանյան
106Երեկ, 23:24
Մութ ամպեր՝ Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրեն Կարեն Լազարյանի գլխին
120Երեկ, 22:42
«2022-2025 թթ․ ՀՀ-ում սպանվել է առնվազն 50 կին՝ զուգընկերոջ կամ ընտանիքի անդամի կողմից»․ Զառա Հովհաննիսյան
140Երեկ, 19:42
«Մեծացել է հրդեհների առաջացման վտանգը․ պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՀՀ ՆԳՆ (տեսանյութ)
131Երեկ, 18:54
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում
138Երեկ, 18:24
«ՌԴ-ն ՆԱՏՕ-ին է մեղադրում է իրեն «ստրատեգիական պարտության մատնելու նպատակադրվածության» մեջ»․ Վահրամ Աթանեսյան
143Երեկ, 17:30