«Ընդդիմության խնդիրը ոչ թե ռուս-հայկական հարաբերություններն են, այլ՝ Մոսկվայի աջակցությամբ ՀՀ-ում իշխանափոխությունը». Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քսան տարի կամ քառորդ դար առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի կարգի երկրների մասին ասել է, որ Արևմուտքին հետաքրքրում են այնքանով, որքանով կարող են Ռուսաստանին «անհանգստացնել»։ Որոշ քաղգործիչներ նույն միտքը տարբեր վարիացիաներով այսօր կրկնում են։ Բայց պետք է հաշվի առնել մի քանի էական հանգամանք․ նախ, ժամանակներն այն չեն, միջազգային քաղաքական կոնյունկտուրան «տեկտոնական ճեղվածք է տվել», ռուս-թուրքական հարաբերությունները այդ ընթացքում «մակընթացության և տեղատվության» երկու շրջափուլ են անցել, երրորդը դեռևս «խմորման» մեջ է։ Վերջապես, Տեր-Պետրոսյանը չի ասել, թե փոխարենը պետք է ռուսաստանահպատակ դառնալ և «անհանգստացնել» արդեն Արևմուտքին։ Բայց ամենաարտառոցը այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ցանկացած փորձ արժանանում է հեգնանքի․ «Բա որ էդքան էիք, ուր էիք ձեզ երևակայում»,- ինչից պարզ հասկացվում է, որ ընդդիմության խնդիրը ոչ թե ռուս-հայկական հարաբերություններն են, այլ՝ Մոսկվայի աջակցությամբ Հայաստանում իշխանափոխությունը։ Իսկ թե դրան ի՞նչ պիտի հաջորդի, իրենք էլ չգիտեն։ Սպասում են, որ Մոսկվայից ասեն, նրանք էլ չեն ասում։ Երևի «խելքները չափել» ու պարզել են, որ срок годности-ն վաղուց անցել է»:

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
17811:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
12108:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
15801:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
16200:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
15400:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
136Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
115Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
255Երեկ, 22:36