«Այս ծանր օրերն անպայման անցնելու են»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Ծնունդդ շնորհավոր, եղբա՛յր. այս ծանր օրերն անպայման անցնելու են․
Այս օրերն ինձ համար ծանր են։
Իմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են։ Նրանց նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումն արդեն վաղուց հատել է իրավունքի և բարոյականության բոլոր սահմանները՝ վերածվելով արժանապատվության, քաղաքական այլախոհության դեմ պայքարի։
Այսօր Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է։
Արմենը ուղղակի քաղաքական գործիչ չէ։
Նա նվիրված ընկեր է, բացառիկ տաղանդով օժտված անհատականություն, լայն մտահորիզոն ունեցող ինտելեկտուալ՝ բառի ամենաիսկական իմաստով։ Նա այն մարդկանցից է, որոնց հետ յուրաքանչյուր հանդիպում մտավոր հարստացում է, իսկ յուրաքանչյուր զրույց՝ գաղափարների և արժեքների շուրջ անկեղծ ու խորքային քննարկում։
Սիրելի՛ Արմեն, սրտանց շնորհավորում եմ ծննդյանդ օրը։
Հավատում եմ, որ այս ծանր օրերն անպայման անցնելու են։ Անարդարությունը չի կարող հավերժ լինել, իսկ ճշմարտությունն ու արդարությունը, որքան էլ ուշ, ի վերջո հաղթանակելու են։
Վստահ եմ, որ շուտով կրկին միասին ենք լինելու՝ ավելի ամուր, ավելի իմաստուն և ավելի վճռական։ Միասին շարունակելու ենք կերտել այն Հայաստանը, որն արժանի է մեր նահատակ եղբայրների լուսավոր հիշատակին, մեր ժողովրդի արժանապատվությանը և մեր երեխաների ամենանվիրական երազանքներին։
Ծնունդդ շնորհավոր, եղբա՛յր։
Քեզ՝ առողջություն, տոկունություն, ուժ և անսասան կամք»։

«Գուցե ազգին այս կեղտից դուրս հանեք, Ռուբենը հենց սա է ասում, միլիարդները հետներդ չեք տանելու»․ Մհեր Հակոբյան
223:36
«Ադրբեջանում ռեժիմը տապալելու կոչերը չեն արտացոլում Ռուսաստանի վերաբերմունքը Բաքվի նկատմամբ». Զախարովա
6923:00
«Այս խորհրդարանը մեռելածին է, չի կարող քաղաքական կյանքի ծանրության կենտրոն դառնալ»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
4223:00
«Երեխայի և մոր շփվելու արգելքն ապօրինություն է, ճղճիմ վնասարարություն»․ Տաթևիկ Սողոյան
4322:42
«Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, լինելու եմ ՀՀ-ում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի»․ Գառնիկ Դանիելյան
4722:18
«Այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ Հայաստանի մասով չեն պահպանում»․ Արա Պողոսյան (լուսանկար)
5921:54
«Ինչո՞ւ պետք է երեխաները տուժեն խնդիրները լուծելու ձեր անկարողության պատճառով»․ Կարեն Հեքիմյան
6021:30
«Ադրբեջանի և Թուրքիայի հետ կշարունակվի համագործակցությունը, մոտ ապագայում կտեսնենք արդյունքը»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
6621:00