«ՌԴ քաղաքացի, գործարար Սամվել Կարապետյանին կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն»․ Զախարովա
![]() 277 Հինգշաբթի, 19 հունիսի, 2025 թ., 20:48 «Մենք ասել ենք, որ Ռուսաստանի քաղաքացին, ռուս ձեռնարկատերը, ինչպես ցանկացած այլ ՌԴ քաղաքացի, միշտ օգնություն և աջակցություն է ստանում, եթե կապվում է մեր դեսպանատան, ռուսական կողմի հետ»,- այս մասին հունիսի 19-ին կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանում ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը հետևում է իրավիճակի զարգացմանը։ «Այս թեման շարունակելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում՝ հստակ հայտարարությունների և մեղադրանքների տեսքով։ Այնքան շատ հայտարարություններ են արվել, որ նախ պետք է պարզենք, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Եվս մեկ անգամ նշեմ՝ որպես Ռուսաստանի քաղաքացի և գործարար, բնականաբար, նրան կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն»,- հավելել է նա։ Հիշեցնենք՝ ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և սեփականատեր Սամվել Կարապետյանին Հայաստանում մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Հունիսի 18-ին դատարանը Սամվել Կարապետյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
