Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Օտարերկրյա ներդրումները ՀՀ-ում ազգայնացման ենթակա չեն». Մեսրոպ Առաքելյան

«Օտարերկրյա ներդրումները ՀՀ-ում ազգայնացման ենթակա չեն». Մեսրոպ Առաքելյան
263
Հինգշաբթի, 19 հունիսի, 2025 թ., 22:28

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդյո՞ք Հայաստանի էներգահամակարգում խնդիրներ կան։ Լիքը։
Արդյո՞ք բնակչությանը էլեկտրաէներգիայի մատակարարումը բարձր մակարդակի է։ Ոչ։
Բայց։
Համաձայն Օտարերկրյա ներդրումների մասին ՀՀ օրենքի (ընդունված 1994թ.) 8-րդ հոդվածի
Օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում ազգայնացման ենթակա չեն:
Պետական մարմինները չեն կարող նաև բռնագրավել օտարերկրյա ներդրումները: Առգրավումը որպես բացառիկ միջոց թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտակարգ դրության պայմաններում՝ դատարանի վճռով և լրիվ փոխհատուցմամբ»:

Աղբյուրը`   Մեսրոպ Առաքելյան