«ՀԷՑ-ի կողմից բաժնետոմսերի գրավադրման միջոցով ներգրավվել է փոխառու կապիտալ»․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ համացանցում տարածված տեղեկատվությունը, ըստ որի ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են միջազգային ֆինանսական կազմակերպություններում, լայն արձագանք գտավ հանրության հատկապես այն հատվածի շրջանում, որտեղ, ցավոք, ֆինանսական գրագիտության հետ կապված որոշակի խնդիրներ կան։ Արդյունքում (նաև կոնկրետ անձանց ու խմբերի ուղղորդմամբ), անհիմն ու անգրագետ մեղադրանքների և պարզունակ դատողությունների ալիք բարձրացավ՝ ուղղված ընկերության ներկայիս սեփականատերերի դեմ։
Իրականում, ֆինանսական գրագիտություն ունեցող, տեղեկատվության ցանկացած պատասխանատու օգտագործող՝ ուսումնասիրելով վերջին տարիների ՀԷՑ-ի՝ անկախ աուդիտորների կողմից աուդիտի ենթարկած և հրապարակված ֆինանսական հաշվետվությունները կտեսներ, որ բաժնետոմսերի գրավադրման գործարքը թափանցիկ կերպով նկարագրված ու բացահայտված է հիշյալ ֆինանսական հաշվետվություններում։
Իսկ իրականությունն այն է, որ ՀԷՑ-ի կողմից, բաժնետոմսերի գրավադրման միջոցով ներգրավվել է փոխառու կապիտալ, որը սովորական և ողջամիտ մեխանիզմ է խոշոր ենթակառուցվածքային կազմակերպությունների համար՝ հատկապես այն պարագայում, երբ պետության ներսում առկա են հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումային պահանջներ՝ ուղղված էներգետիկ ենթահամակարգերի արդիականացմանն ու կայունության ապահովմանը։
Այլ կերպ ասած՝ սա ոչ թե հանելուկային կամ դավադրական գործելակերպ է, այլ՝ պատասխանատու կառավարման և միջազգային վարկանիշ ունեցող փոխառու կապիտալի ներգրավման պրակտիկ օրինակ։ Որպես հասարակություն, մեր խնդիրն է՝ տարանջատել իրողությունը տգիտության վրա կառուցված խոսույթից և խրախուսել ինստիտուցիոնալ թափանցիկությունը՝ զերծ պահելով պատասխանատու ներդրողներին թիրախավորումից»։

«Կամ նկուղներում հեղուկ գազ են արտադրում, կամ մեզ ավանակի տեղ են դրել»․ Կարեն Հեքիմյան
10916:48
«Կարո՞ղ է ԵՄ շուկան արագ փոխարինել ռուսականին»․ Դավիթ Անանյան
9915:12
Հայաստանը դարձել է վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը
248Երեկ, 23:54
Ավանում և Դավթաշենում առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն (տեսանյութ)
356Երեկ, 17:30
«Հայաստանը պարտավոր է այնպես կառավարել ռիսկերը, որ արտաքին ցնցումը չվերածվի ներքին ճգնաժամի»․ Դավիթ Անանյան
53025.07.2026, 16:48
«Մարթա Կոսը կզարմացնի ոչ միայն ծիրանի ջեմ, այլ ծիրանով սենդվիչ պատրաստելու կարողությամբ»․ Հակոբ Բադալյան
53725.07.2026, 15:06
«Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80%-ը, եթե զրկվի ռուսական շուկայից»․ #РИАНовости
107325.07.2026, 12:23
«Հայկական կաթնամթերքն այնքան վատն է, որ նույնիսկ Հայաստանում վաճառելն է խնդրահարույց»․ Գոռ Մադոյան
63024.07.2026, 15:42