«Պետությունը որոշել է սիգի պետվճարը եռակի բարձրացնել»․ Մհեր Կարագոզյան

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պետությունը որոշել է սիգի պետվճարը եռակի բարձրացնել՝ 65 դրամից հասցնելով 200 դրամի։ Առաջին հայացքից թվում է, թե սա արվում է Սևանի պահպանության համար։ Բայց իրականում այս քայլը հարվածում է հենց այն մարդկանց, ովքեր ապրում են լճից՝ աշխատավոր ձկնորսներին, և բոլորիս՝ որպես սպառող։
Երբ սիգը դառնում է ավելին, քան արժե, շուկայից դուրս է մղվում ոչ թե վտանգավոր որսը, այլ հենց սիգը՝ որպես ժողովրդի սնունդ։ Սա արհեստական գնաճ է, որն ուղղակիորեն բացում է ճանապարհը իշխանի վաճառքի զարգացման համար։ Իսկ իշխանը հիմնականում արտադրվում է խոշոր ձկնաբուծարաններում՝ քիմիկատներով կերակրվող, բարձրարժեք, և ոչ բոլորի համար հասանելի։
Այս քայլը ոչ թե բնապահպանություն է, այլ շուկայի մանիպուլյացիա՝ հօգուտ մեծ բիզնեսի։ Փաստացի՝ պետությունը օգտագործում է իր լծակները ոչ թե լճի իրական պաշտպանների՝ տեղացի համայնքների, ձկնորսների կողքին կանգնելու համար, այլ՝ նրանցից քամելու համար։ Իսկ սպառողին մնում է թանկ ապրանք, նվազ որակ և նվազ ընտրության հնարավորություն։
Երբ պետությունն իր հարկային քաղաքականությամբ թանկացնում է ժողովրդի ամենօրյա ուտեստը՝ դա արդեն կառավարում չէ։ Դա սոցիալական շահագործում է՝ արված հանուն մի քանի խոշոր խաղացողների։
Այս մոտեցումը պետք է բացահայտվի, բարձրաձայնվի և կոշտ քննադատության ենթարկվի։ Սևանը հանուն լա՞վ ապրող մարդկանց է, թե՞ հանուն լավ ապրող բիզնեսների»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
35303.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
35403.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
38803.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
41103.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
32803.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
117302.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
41701.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
145201.09.2026, 18:06