Երկուշաբթի, 23 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Աննա-Էրատո՛, փողերի լվացման մեջ մեղադրվողից հանգանակություն ստանալը նորմալ չէ». Գագիկ Համբարյան

«Աննա-Էրատո՛, փողերի լվացման մեջ մեղադրվողից հանգանակություն ստանալը նորմալ չէ». Գագիկ Համբարյան
230
Երեկ, 23:48

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զավեշտ՝ Աննա-Էրատոն հանգանակություն է ստանում իրավապահների կողմից փողերի լվացման մեջ մեղադրվողից:
Փաստորեն, ըստ Աննա֊Էրատոյի կողակցի ղեկավարած իրավապահ համակարգի կողմից փողերի լվացման մեջ մեղադրվողից նորմալ է հանգանակության անվան տակ գումարներ ստանալ: Նիկոլական իրավապահ համակարգը փորձում էր Ջեմբերջյանին կալանավորել, որից հետո նոր վերջինս դարձավ Աննա-Էրատոյի «հաջողակ տղամարդկանցից» մեկը՝ հանգանակություններ կատարելով վերջինիս հիմնադրամին:
Աննա-Էրատո՛, հարյուրավոր մարդկանց օգնելու համար պետք է գիտենաս նաև ումից ես գումարներ ստանում:
Աննա-Էրատո, քրեական հանցագործության մեջ մեղադրվող Ջեմբերջյանից հանգանակության կամ նվիրատվության անվան տակ քո կողմից գումար ստանալը նորմալ չէ: Ավելին՝ ըստ իմ սուբյելտիվ կարծիքի՝ դա կոռուպցիա է:
Դե իսկ Աննա-Էրատոյի՝ Սյուզիին ուղղված վիրավորանքներին և լոշտակությանը չեմ էլ անդրադառնա»:

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան