«ԱՄՆ գերակայության նախկին հիմքերն ու խաղի կանոնները կթուլանան»․ Էդուարդ Աբրահամյան
![]() 191 Կիրակի, 22 հունիսի, 2025 թ., 21:17 Միջազգային հարաբերությւոնների դոկտոր Էդուարդ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թրամփը փաստորեն հավատարիմ է իր հիմնական արտաքին քաղաքական (ռեյգանյան) տեսլականին․ խաղաղություն՝ ուժի միջոցով (Peace through strength)։ Ներկա հակամարտային չբալանսավորված բազմաբևեռ աշխարհակարգում, որտեղ օրենքների վրա կառուցված աշխարհակարգը (rules-based order) փոխարինվում է ուժի վրա կառուցված աշխարհակարգով (force-based order)՝ այլ տարբերակ քիչ հավանական էր, որ Թրամփը կընտրեր, բայց դա կառաջացնի «ռազմավարական ճողվածություն» ԱՄՆ-ի հանար։ Ինչպես նշել եմ իմ նախկին երկու գրառումներում, ԱՄՆ-ն ինչքան էլ մտնի որպես սիտուատիվ ուժային խաղացող, նա իր ուղիղ դիրքերը տարածաշրջանում չի ամրապնդելու, (եթե ավելի չկորցնի) Իրանի թուլացման հետևանքով։ Միջազգային հարաբերություններում վակուումներ չեն մնում, դրանք արագ լցվում են։ Եվ լցվելու են նոր-հին խաղացողներով, և ԱՄՆ գերակայության նախկին հիմքերն ու խաղի կանոններն էլ ավելի կթուլանան։ Աղբյուրը` Էդուարդ Աբրահամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
