«Եթե Իրանը թուլանա, հնարավոր է Ադրբեջանը տարածք տրամադրի Իսրայելին, և երկրորդ ճակատն այնտեղից լինի»․ Փույա Հուսեյնի
![]() 371 Երկուշաբթի, 23 հունիսի, 2025 թ., 02:32 Իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հուսեյնին «Նյուզ»-ի հետ զրույցում անդրադառնալով Իրանի գերագույն առաջնորդի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքներին և դիտարկմանը՝ Իրանի բարձրագույն ռազմական ղեկավարությանը սպանելու քայլ արդեն ձեռնարկվել է, և չկա երաշխիք, որ այլ ղեկավարի դեմ ևս այդպիսի քայլ չի իրականացվի, նշեց․ «Դա այս պահին միայն սպառնալիք է, բայց եթե նման բան տեղի ունենա, ամբողջ տարածաշրջանը պատերազմի մեջ կմտնի․ շատ վտանգավոր քայլ կլինի, եթե նման սխալ գործեն․․․ Բայց Իրանը այս սցենարին էլ է պատրաստ, Իրանը կունենա նոր առաջնորդ»։ Վերլուծաբանը նաև ընդգծեց, որ Իրանը մեծ ռազմական պաշարներ ունի երկարատև պատերազմ լինելու դեպքում հրթիռակոծություններն ու հարձակումները շարունակելու համար։ Վերլուծաբանի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ը վստահելի կողմ չէ Իրանի հետ բանակցություններում․ «Հենց բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը կարող է այլ գործ անել, Թրամփը մի բան ասում է, այլ բան անում, ԱՄՆ-ի հեղինակությունը ամբողջ աշխարհում ընկել է՝ որպես գերտերություն»։ Ի պատասխան հարցին, թե կա՞ մտավախություն կամ տեղեկություն Ադրբեջանի ներգրավվածության մասին, Հուսեյնին նշեց․ «Ավելի շատ Ադրբեջանը պետք է մտավախություն ունենա՝ Իրանի դեմ ինչ-որ գործողություն անելու դեպքում, Իրանը շատ հանգիստ կարող է Ադրբեջանի հարցը լուծել։ Լուրեր են պտտվում, Իրանն ուսումնասիորւմ է, եթե այդ լուրերը հաստատվեն, Ադրբեջանը կստանա իր արժանի պատասխանը»։ Թե երբ կարող է Ադրբեջանն իր տարածքը տրամադրել Իսրայելին՝ Իրանին հարվածելու համար, քաղաքական վերլուծաբանը նշեց, որ Ադրբեջանը այդպիսի քայլի կարող է գնալ, եթե Իրանը թուլանա․ «Իրենք միայն թույլին են խփում։ Այս փուլում ռիսկը փոքր է, բայց եթե Իրանը թուլանա, հնարավոր է Ադրբեջանը տարածք տրամադրի Իսրայելին, և երկրորդ ճակատն Ադրբեջանից լինի»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
