Երկուշաբթի, 23 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Հայ-իրանական սահմանի երկայնքով ճառագայթային ֆոնի փոփոխություններ չեն նկատվում

Հայ-իրանական սահմանի երկայնքով ճառագայթային ֆոնի փոփոխություններ չեն նկատվում
204
Երեկ, 20:58

Այս պահին Իրանի հետ Հայաստանի ողջ սահմանի երկայնքով ճառագայթային ֆոնի փոփոխություններ չեն նկատվում։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

ՊՈԱԿ-ից վստահեցնում են, որ իրենց մասնագետների կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները:

Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։