Երկուշաբթի, 23 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ա՛յ հիստերիկ, ագրեսիվ ոջիլ, այս մարդը նվիրատվություն է անում, որ մարդիկ օգտվեն»․ Աննա Հակոբյան

«Ա՛յ հիստերիկ, ագրեսիվ ոջիլ, այս մարդը նվիրատվություն է անում, որ մարդիկ օգտվեն»․ Աննա Հակոբյան
337
Երեկ, 20:13

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մայր Աթոռի բակում գործարար Գաբրիել Ջեմբերջյանի և լրագրող Սյուզի Բադոյանի միջև ծագած վեճին՝ գրելով․ «Այ հիստերիկ, չգիտեմ ով ես, ինչ ես, բայց այս մարդը և մյուս բոլոր նվիրատուները, որ մասնակցում են «Իմ քայլը» հիմնադրամի բարեգործական ընթրիքներին կամ նվիրատվություն են անում հիմնադրամին, դա անում են, որպեսզի հարյուրավոր մարդիկ օգտվեն հիմնադրամի ծրագրերից ու քեզ նման՝ իրենք էլ աշխատանք ունենան։
Բայց նրանք, ի տարբերություն քեզ՝ սողացող տգետիդ, աշխատանքի դիմաց ստիպված չեն լինի ծառայություն մատուցել իրենց աշխատանքով ապահովողին և մարդկանց ինֆարկտի հասցնել տխմարագույն հարցերով ու պնդումներով։
Ասում է՝ «Քիրվայություն է քարոզել, ուրացել է…»։
Ագրեսիվ ոջիլ»։

Աղբյուրը`   Աննա Հակոբյան