«Դուք ավագանու հետ շատ վատ եք աշխատում». Արամ Թորոսյան
![]() 281 Երեքշաբթի, 24 հունիսի, 2025 թ., 11:18 «Քաղաքացիների հատուկ սպասարկման ՀՈԱԿ-ը նախնադարյան տրամաբանությամբ է աշխատում՝ թղթեր, ԺԵԿ-ի թղթեր և այլն, դա պետք է թվայնացնել ու ունենալ պատկերը՝ թե՛ գերեզմանատների, թե՛ մարդկանց իրավունքների մասով»,- ավագանու նիստի ժամանակ դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ասաց ավագանու ընդդիմադիր անդամ Արամ Թորոսյանը: Ավինյանը պատասխանեց, որ երկուշաբթի հայտարարելու են նոր նախագծի մեկնարկի մասին. «Նոր հարթակում արդեն իսկ գրեթե բոլոր ծառայությունները թվայնացված ունենալու ենք վեբ ֆորմատով, մինչև տարվա վերջ պլանավորում ենք քաղաքի կողմից մատուցվող բոլոր հնարավոր ծառայությունները հասանելի դարձնել էլեկտրոնային հարթակով»,- նշեց Ավինյանը: Ավագանու անդամն արձագանքեց. «Այսինքն, որ հարց չտայինք, չէինք իմանալո՞ւ... այսինքն՝ սաղ ծրագիրը մտածված, որոշված, նույնը մեր ավտոբուսների վճարների հետ կապված ուշ իմացանք, առաջարկ արեցինք, չընդունվեց, խնդիրներ եղան, հիմա նույնը... Մաղթում եմ հաջողություն, բայց դուք ավագանու հետ շատ վատ եք աշխատում, գրեթե չեք աշխատում»: Ավինյանը չհամաձայնեց: |
«Ուրախության մղումն այլևս չի ընկալվում՝ որպես հոգեվիճակ, այլ՝ որպես բարոյական դավաճանություն». Դավիթ Անանյան
14903:12ԱՄՆ-ն 7 տարվա մեջ ամենախոշոր պատժամիջոցներն է սահմանել Իրանի դեմ
21001:26«2020-ի հոկտեմբերի վերջին գործուղվեցինք ԱՄՆ. շատ մեծ գումար պետք է բերեինք». Հրանտ Թոխատյան (տեսանյութ)
15700:24«Մասնավոր հատվածն էր, որ ամեն ինչ անում էր հաղթանակի համար, բայց ոչ՝ պետական հատվածը». Հրանտ Թոխատյան
7800:12Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը
154Երեկ, 23:50«Ընդդիմությո՞ւն է, թե՞ հագուստի դիզայներ ու վարսահարդար». Նարեկ Կիրակոսյան
199Երեկ, 23:42«Երբեք այսքան «ձրի» չեմ երթևեկել, որքան՝ «Թելսել»-ի շնորհիվ». Մհեր Արշակյան
152Երեկ, 23:36«Ոչ մի արցախցի չէր լքի Արցախը, եթե այն չվաճառեին». Հրանտ Թոխատյան (տեսանյութ)
276Երեկ, 23:12